>

Հայ-ադրբեջանական լարվածության աճը զուգորդվում է միջազգային ասպարեզում մեկ այլ թեժ թեմայի՝ Բելառուսի երկնքում Ryanair ընկերության օդանավի շրջադարձի, Մինսկում ըստ էության պարտադրված վայրէջքի և ուղևորների շարքում Next Telegram-ի հիմնադիր Պրոտասևիչի ձերբակալության պատմության հետ:




Քոչարյանի զոհերը

Այդ աննախադեպ իրողությունն առաջացրել է Բելառուսի և մասնավորապես դրա նախագահ Լուկաշենկոյի դեմ Արևմուտքի քաղաքական վրդովմունքի մեծ ալիք, ըստ էության քաղավիացիայից «կտրվել» է Բելառուսի օդը, այսպես ասած օդը փակել են «դրսից»,





Լուկաշենկոյին սպառնում են նոր պատժամիջոցներ, նա էլ իր հերթին սպառնում է Եվրոպայի կենտրոնում պատերազմով: Բելառուսի շուրջ իրադրության վերստին գերլարումը բավականին տխուր խորհրդանշականություն ունի հայ-ադրբեջանական լարման աճին զուգահեռ, եթե հիշենք այն, որ 2020 թվականի սեպտեմբերի վերջին Արցախի դեմ թուրք-ահաբեկչական սանձազերծված պատերազմը ևս զուգորդվում էր միջազգային ասպարեզում Բելառուսի խնդրի գերլարումով՝ այդ ժամանակ նախագահի ընտրության առիթով:


Պատահակա՞ն է ներկայիս զուգադիպումը կամ համընկնումը, որ դարձյալ հայ-ադրբեջանական լարվածության աճ է՝ իհարկե Արցախի դեմ պատերազմի իրողության հետ անհամեմատելի, և դարձյալ այն զուգորդվում է միջազգային ասպարեզում Բելառուսի խնդրի էական սրացումով:

Ի դեպ, այստեղ ուշադրության է արժանի այն, որ խոսքը ըստ էության Ռուսաստանի համար երկու առանձնահատուկ ցավագին կամ զգայուն կետերի մասին է, երկու գոտիների, որտեղ գոնե առայժմ Ռուսաստանն այսպես ասած իրեն համարում է դրության լիարժեք տեր՝ Բելառուս և Հայաստան: Այդ հանգամանքը առավել է սրում հարցը, թե արդյո՞ք պատահականություն է ամիսներ առաջ իրավիճակի հետ ներկայիս զուգորդումը՝ լարվածություն հայ-ադրբեջանական տիրույթում, և լարում Բելառուսի շուրջ:



Այս իրողությունը համենայն դեպս պետք է տա խորքային դիտարկումների առիթ, քանի որ խորհրդանշական զուգադիպության ներքո կարող է լինել նաև ուղղակի առարկայական քաղաքական հատկանշականություն, այն իմաստով, որ միջազգային քաղաքական գործընթացները ամիսներ անց վերստին համաժամանակ լարվածության նկատելի և տագնապալի ալիքով կենտրոնացել են Ռուսաստանի համար գերզգայուն երկու կետերի ուղղությամբ,

որտեղ բավականին շոշափելի է նաև իրավիճակի այսպես ասած «մթնոլորտային ճնշումը» հենց Ռուսաստանի վրա, որտեղ, ինչպես ռուսներն են ասում՝ «անտառը հատում են, թռնում են տաշեղները»:

Ինչպես ճիշտ ժամանակին ու ձևով թռնել, բայց ոչ թե իբրև տաշեց, այլ թռնել «դարձ ի շրջան» պտտվող գնացքից, վերստին հարց է կանգնած հայկական պետականության և քաղաքական ու քաղաքակրթական մտքի առաջ:

поделись с друзьями


от admin

-->