>

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:




Քոչարյանի զոհերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ուստի առաջարկվում է գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարել ոչ աշխատանքային օր: Դրա համար, ըստ վարչապետի անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն:




«Ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները, ոստիկանության եզրակցությունն այն է՝ շատ ճիշտ կլինի, եթե այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:


Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նման անհրաժեշտություն ծագում է, երբ հանրապետությունում կարևորագույն միջոցառումներ են անցկացվում, որին մասնակցում են  պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ:


«Վերջիններիս անվտանգությունը և պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբար  կարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթևեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով:

Ներկայացված նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում»,- նշված է նախագծում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->