Ինչ են պայմանավորվել ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարները. Մանրամասներ — ingablog

Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռուսաստանի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին, ասել է, որ զանգահարել է Պաշտպանության նախարարին (Վաղարշակ Վառնազովիչին, ով գտնվում է Մոսկվայում) և պարզել, թե ինչի մասին են խոսել Սերգեյ Կուժուգետովիչի հետ:



Զրույցից Փաշինյանը եզրակացրել է, որ Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները, և պատերազմ չի լինի:


Մինչդեռ, ահա թե ինչ են գրում ռուսական լրատվամիջոցները Կուժուգետովիչի և Վառնազովիչի հանդիպման մասին:

«Հաջողությամբ իրականացվում են մեր զինված ուժերի միացյալ խմբավորման, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը…

Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցիչն է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը մենք համարում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն», ասել է Կուժուգետովիչը:

Դա հնչել է որպես յուրօրինակ ծաղր: Նույն ժամին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մինսկում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է, որ «այն, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, ակնհայտ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»:


Ներկայիս մարտահրավերները սպառնում են հայոց պետականությանը և նոր պատերազմով, և երկարատև քաղաքական անկայունությամբ, ասել է ռուսաստանցի քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:


«Երբ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հայ հասարակությունը միաձայն էր և հանդես էր գալիս անկախության օգտին, բայց այժմ Հայաստանի ապագայի մոտեցումներն այլ են: Մի բան պարզ է. Հայաստանի ապագան անորոշ է», ասել է նա:

Իսկ զրույցի վերջում Կուժուգետովիչը Վառնազովիչին հրավիրել է միջազգային անվտանգության Մոսկովյան IX համաժողովին: «Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սպասում ենք Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներին Միջազգային բանակային խաղերին և «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին», ժպիտով ավելացրել է Շոյգուն:

поделись с друзьями

от admin