>

«Պարզվում է՝ հպարտանալ է պետք ոչ թե հաղթելու, այլ պարտվելու դեպքում,

ոչ թե հայրենիքի կորսված սահմանները վերականգնելու, այլ 5000 հայ ծաղկահասակ երիտասարդներին սպանդանոց քշելու դեպքում»Գրականագետ Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․




Քոչարյանի զոհերը

«Իսկապե՛ս, բառերն էլ են տառապում… երբ հայտնվում են անմիտ ուղեղներում և … անսուրբ բերաններում։





Մինչև հիմա «հպարտություն» բառը սովորաբար կիրառվում էր հաջողության հասնելու, հաղթանակներ տանելու, ինչ-որ նվաճումներ արձանագրելու դեպքերում։ Բայց պարզվում է՝ «իրավիճակ է փոխվել»։

Հիմա արդեն մի թերուս ու կասկածելի ծագում ու կողմնորոշում ունեցող, նաև հայատյաց գոյանք իմաստափոխում է բառիմաստը։


Պարզվում է՝ հպարտանալ է պետք ոչ թե հաղթելու, այլ պարտվելու դեպքում, ոչ թե հայրենիքի կորսված սահմանները վերականգնելու, այլ դրանք «գարդաշլարին» նվիրաբերելու դեպքում, կայացած և տարածաշրջանում ամենամարտունակ բանակը կործանելու և ազգը նսեմացման տանելու դեպքում,



5000 ( այլ տվյալերով՝ կրկնակի ավել) հայ ծաղկահասակ երիտասարդներին սպանդանոց քշելու դեպքում, հայ զինվորին ու քաղաքացուն թշնամու զնդաններին նվիրաբերելու դեպքում։

Իսկ մենք՝ միամիտներս, հակառակն էինք կարծում։ Դդմազգին ճիշտ էր՝ հանենք հայագիտական առարկաները կրթական ծրագրերից։

Միևնույն է՝ կինճերը հպարտանում են տրտինգ տալով»։

Сообщение «Պարզվում է՝ հպարտանալ է պետք ոչ թե հաղթելու, այլ պարտվելու դեպքում, ոչ թե հայրենիքի կորսված սահմանները վերականգնելու, այլ 5000 հայ ծաղկահասակ երիտասարդներին սպանդանոց քշելու դեպքում» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->