>

Արա Այվազյանի հրաժարականը որքան հասունացած էր, նույնքան էլ՝ անակնկալ։ ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ, Այվազյանը որոշել է մինչեւ ընտրությունները դիմում չներկայացնել, սակայն գործընթացն արագացել է,




Քոչարյանի զոհերը

եւ նա որոշել է 20 օր չսպասել, քանի որ ԱԳՆ-ն կամա, թե ակամա խաղից դուրս է մղվել եւ ոչ հայանպաստ քայլերի մասնակից դարձել։





ԱԽ նիստում Փաշինյանի արած առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու, Ռուսաստանին մղել է ակտիվ գործողությունների։


Եվ ՌԴ-ն իրավիճակը վերցրել է իր «կոնտրոլի» տակ՝ դիմելով ուժային մեթոդի։ Ռուսական կողմն անհանգստություն ունի, որ Հայաստանում այլ խաղաղապահներ կտեղակայվեն։



Պատահական չէ, որ Այվազյանի հրաժարականը հաջորդեց Վաղարշակ Հարությունյանի մոսկովյան այցին։ Թե ինչ հանձնարարականներ է ստացել նա Մոսկվայում, դեռ պարզ չէ, սակայն Գեղարքունիքի սահմաններին վերջին օրերին ռուս խաղաղապահներ են նկատվում։

 

 

поделись с друзьями


от admin

-->