>

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկա հանդիպմանը մտադիր է քննարկել երկու երկրների հարաբերություների ներկա վիճակը։




Քոչարյանի զոհերը

Նա նշել է, որ բանակցություններում բարձրացնելու է նաև այն հարցը, ինչո՞ւ են Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում «այդպիսի լարված փուլում»։ Այս մասին Էրդողանն ասել է TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է «Անադոլու»-ն։ Մի շարք հարցերի հետ մեկտեղ՝ Թուրքիայի նախագահը կրկին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։





Նա նշել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Օսմանյան պետությունում «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ անընդունելի է։ «Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե Միացյալ Նահանգներում այս անգամ ի՞նչ կասեն հայերի մասին։ ԱՄՆ-ն այլ գործեր չունի՞, բացի հայերի փաստաբանի դերում հանդես գալուց։


Թող այդ հարցով զբաղվեն պատմաբանները»,-ասել է Էրդողանը։ Նա քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող վերջին հայտարարությունը։ «Նրանք, որոնք ղեկավարել են ԱՄՆ-ն ձեզանից առաջ, այդ հարցը ձեզանից վատ չգիտեին։



Նրանցից ոչ մեկն այդ արտահայտությունը չի օգտագործել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև վերջին լարվածությունն առաջացել է Սպիտակ տան ղեկավարի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով։ Նա նաև ասել է, որ «նրանք, որոնք փորձում են Թուրքիային անկյուն քշել նման գործողություններով, կկորցնեն կարևոր ընկերոջ»։ Հավելենք, որ Բայդենի ու Էրդողանի հանդիպումը սպասվում է Բրյուսելում հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Էմմա Չոբանյան ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹ

 

поделись с друзьями


от admin

-->