>

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։

Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։




Քոչարյանի զոհերը

Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։





  • Բովանդակություն
  • 1 Հարաբերությունները 1918–1921 թվականներին
  • 2 Սկսած 1994-ից
  • 3 Տես նաև
  • 4 Արտաքին հղումներ
  • 5 Ծանոթագրություններ

Հարաբերությունները 1918–1921 թվականներին
Անդրկովկասյան Դաշնության փլուզումից հետո տարածաշրջանի երեք երկները անկախություն են հռչակել՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 26-ին, իսկ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը՝ 1918 թվականի մայիսի 28-ին։


Սկսած 1994-ից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների։ 1994 թ.Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց եռակողմ (Ադրբեջան, Արցախ, Հայաստան) զինադադար։

Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007 թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որով նախատեսվում է ԼՂ կարգավիճակի որոշում՝ Արցախի բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության արդյունքների հիման վրա։



Ադրբեջանը մերժում և կոպտորեն խախտում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը, պետական մակարդակով իրականացնում է այլատյացության և հակահայկական քարոզչություն, չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունած բանաձևերի դրույթները՝ սպառազինությունների մրցավազք և շփման գծում պարբերական սադրանքներ կազմակերպելով, հրաժարվում է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը ԼՂ տարածքներից՝ դրանով իսկ արգելակելով բանակցային գործընթացը։

The post Սա 100%-ով ճիշտ է․․․ Տեսանյութը ապացուցում է որ մի քանի տարի հետո ադրբեջանը կվերանա. սա իրական է… Նայեք և կիսվեք թող բոլորն իմանան․․ appeared first on Amnew.site | լրատվական կայք.

поделись с друзьями


от admin

-->