>

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, և չնայած նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գործող իշխանությունների գլխավոր հակառակորդի թիմը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության չի գալու։

Դրանում համոզված է, մասնավորապես, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչը հայտարարեց, որ Քոչարյանի հաղթանակի հանդեպ վստահությունը պայմանավորված է ոչ միայն վերջինիս աճող վարկանիշով, այլև քաղաքագիտական և անգամ ազգագրագիտական գործոններով։




Քոչարյանի զոհերը

Սողոմոնյանը կրկին հաստատեց, որ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ոչ մի պարագայում Փաշինյանի և նրան աջակցող ուժերի հետ համագործակցության չի գնա։ Կոալիցիայի ձևավորումն այսօր ընտրության գնացող ցանկացած հակաիշխանական ուժի հետ հնարավոր է։ Բայց դա էլ այն դեպքում, եթե սկզբունքային տարաձայնություններ չլինեն։





Խոսելով ԱԺ-ում հետագայում ուժերի հնարավոր բաշխման մասին, Սողոմոնյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, ուստի դժվար է հիմա որևէ կանխատեսում անել։ Այնուամենայնիվ, կարելի է վստահաբար ասել, որ թեև Փաշինյանը կանցնի խորհրդարան, բայց նա շատ հեռու կլինի իշխանության ձևավորումից։

Անդրադառնալով Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դեբատներ անցկացնելու` Փաշինյանի առաջարկին, Սողոմոնյանը հայտարարեց, որ դրանք անիմաստ է համարում։ Ավելի վաղ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պետության երկու նախկին նախագահներին առաջարկել էր հունիսի 18-ին՝ ընտրություններից երկու օր առաջ, Հանրային հեռուստաընկերության եթերում դեբատներ անցկացնել։ Մրցակիցները մերժել են այդ առաջարկը։

Նա համոզված է, որ պատերազմի, գերիների, տարածքների կորստի, իսկ հիմա` նաև զինվորների աճյունների հետ կապված պատմություններից հետո նման բան թույլ տված մարդուն «բարևելն անգամ անհարմար է»։


«Իսկ նա ինչ-որ դեբատներ է առաջարկում։ Լավ, դեբատների ձևը գոյություն ունի, բայց բովանդակությունը նույնպես կարևոր է։ Ըստ վարչապետի մտահղացման՝ հրապարակային բանավեճում կքննարկվեր Արցախի շուրջ բանակցային գործընթացը, նախորդ իշխանությունների թույլ տված սխալները»,-ասաց Սողոմոնյանը։

Սողոմոնյանի խոսքով, սակայն, Փաշինյանի հայտարարությունները` բանակցային գործընթացում տխուր ժառանգության մասին, քննադատությանը չեն դիմանում։ Խոսքն ինչպես հայկական բանակի ռազմատեխնիկական հագեցվածության, այնպես էլ Երևանի դիվանագիտական դիրքերի մասին է։



Այսպես. Մեր զրուցակիցը պնդում է, որ 2009թ․-ին (Քոչարյանի նախագահության ավարտից մեկ տարի անց,– խմբ․) ռազմատեխնիկական առումով Հայաստանը բավականին առաջ էր անցնում Ադրբեջանից։

Հետագայում այդ հավասարակշռությունը, իհարկե, մի փոքր խախտվեց, բայց միաժամանակ հայկական դիվանագիտությունը կարողացավ ժամանակին կանգնեցնել նույն Ապրիլյան պատերազմը, իսկ հետագայում անվտանգության նոր երաշխիքներ ձեռք բերել։ Հենց այդ պատճառով է, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը որևէ ժառանգության մասին խոսելն անտեղի է համարում։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։

Ընտրություններին կմասնակցեն 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։

Elections 2017

Փորձագետների գնահատմամբ՝ հիմնական պայքարը կծավալվի հինգ քաղաքական ուժերի միջև․ ներկայիս իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք ընտրություններին մասնակցում են առանձին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, ներկայիս խորհրդարանական ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։

Մրցակիցների թվում են նաև «Հայաստան» դաշինքը (Ռոբերտ Քոչարյան+Իշխան Սաղաթելյան+Վահե Հակոբյան) և «Պատիվ ունեմ» դաշինքը (ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ միասին)։


от admin

-->