>

Հունիսի 2-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:

Զույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման կապակցությամբ: Երկու կողմերն էլ նշեցին, որ մեծապես կարևորում են այս համագործակցությունը:




Քոչարյանի զոհերը

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Նա երկու կողմերին էլ կոչ է արել լիարժեք թափանցիկությամբ համագործակցել գերիներին վերաբերող, ականազերծման և մարդասիրական այլ հարցերի շուրջ:





Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, բայց Հայաստանը դեռ չի արձագանքել այդ կոչին: Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկու կողմերին էլ կոչ է արել բանակցել կառուցողական մթնոլորտում:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ հետաքրքրություն են հայտնել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման հարցում:


Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելին։

Վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:



Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը և տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաև իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:

Իրավաբան.net

Сообщение Իլհամ Ալիևը Հայաստանի արձագանքին է սպասում․ Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->