>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ գերեվարված զինծառայողների հարցով:




Քոչարյանի զոհերը

Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որեւէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ:





«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Երեւանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները, եւ ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով:


Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը:

Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, դե իսկ ՌԴ-ից էլ՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երեւան, մանրամասներ կհայտնի իրավիճակից:



Նկատենք, որ բանակցությունները ռազմագերիների վերադարձի հարցին էին վերաբերում, սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, եւ ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ:

Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, սակայն երեկվա դրությամբ դրական լուրի մասին տեղեկություններ դեռ չկային»:

 

поделись с друзьями


от admin

-->