>

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ այս պահին ԴԱՀԿ-ն Երևանի Մադոյան 1 հասցեում բնակվող ընտանիքին դուրս են հանում տնից,




Քոչարյանի զոհերը

ստիպում են հանձնել բնակարանը։ Մեզ ասացին, որ տեղում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։





ՄԻՊ գրասենյակից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ աշխատակիցներն ուղարկվել են նշված հասցե, սակայն ավել մանրամասներ խոստացան հայտնել միայն աշխատանքային խմբի վերադարձից հետո։

Քիչ առաջ զրուցեցինք նաև բնակարանի բնակիչներից Լիլիթ Հակոբյանի  հետ, նա ասաց, որ այս պահին ԴԱՀԿ աշխատակիցները գտնվում են իրենց տանը և ստիպում են ազատել բնակարանը։ Նա ասաց, որ իրենց տանից հանողը իրենց հորաքրոջ որդին է՝ Զոհրաբ Հակոբյանը,


որը ՔՊ համակիր ու աջակից է, իշխանական թիմի հետ սերտ կապեր ունի,  և աշխատում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում՝ որպես տնօրենի օգնական։

«Մեր այս արդար երկրում նման բաներ են անում և ուզում են վտարում իրականացնեն, հարկադիրը եկել, ասում է, որ պիտի դուրս գանք, մեր իրերը հանել դուրսն են դրել»,- ասաց Հակոբյանը։



Մանրամասն՝ տեսանյութում։

 

Сообщение Բնակարանից վտարում են անչափահաս երեխաների, վտարողը Փաշինյանի համակիր է. տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->