>

Քրիստինե Հալաջյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.

Պատահաբար աչքովս ընկավ Արա Ղազարյան կոչված անձի հուզված տեսաուղերձը՝ իմ տեսաուղերձին որպես պատասխան: Նախ սկսեց ելույթը նրանից, որ չէր ուզում ինձ անդրադառնալ, երբեք չի անդրադարձել, սակայն անում է բացառություն: Թեթևակի ստում եք, դուք շատ հաճախ եք անդրադարձել ինձ ՝

անվանելով տգետ և այլ անորակ բառերով բնութագրել ինձ, լինելով իմ իսկ կազմակերպած ցույցերի մասնակիցը: Այդ ես մեծահոգաբար չեմ անդրադարձել ձեր բարբաջանքներին համարելով այն ոչ կարևոր։ Բայց … ինչևէ … Անդրադառնանք տեսաուղերձի բնույթին.




Քոչարյանի զոհերը

_Շատ հուզված եք, որ ես իբրև թե արդարացրել եմ պարկերի մեջ դրված մեր զոհված զիվորների պահման պայմանները, պաշտպանել եմ Փաշինյանին և համեմատականներ եմ անցկացրել իմ մոր մահվան հետ, ու հուզված ասում եք. «Ինչպե՞ս կարելի է մեր հերոսներին համեմատել իր մոր հետ, երևի սպասում էր , որ իր մոր դիակը ոչ թե կանաչ պարկով, այլ եռագույնով պիտի տանեին»։






Հետաքրքիրն այն է, որ շատերը , որոնք զոհ են դարձել այդ մանիպուլացիային (հուսով եմ ) «պատահաբար» բաց են թողել իմ վիդեոյի առաջին մի քանի րոպեն, որտեղ ես բնավ չեմ արդարացնում այդ արարքը, այլ հակառակը՝ դատապարտում եմ և ասում, որ պատասխանատուները պիտի պատժվեն:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն, նաև ավելացնում եմ, որ այս իշխանությունները ոչ մեկին չեն պատժի, քանի որ 3 տարվա մեջ ոչ մեկին չեն պատժել: Սակայն այս պահը չգիտես ինչու անտեսվել է շատերի կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ իմ Մայրն էլ ինձ համար է սրբություն, ես բնավ ցանկոություն չեմ ունեցել համեմատել իմ մոր և նահատակված զինվորների ապրած տարիները և մահվան հանգամանքները։

Այն ինչ ես համեմատականներ եմ անցկացրել դիակների պահման պայմանների միջև, ասելով, որ ԱՄՆ ում էլ են դիակները պարկերի մեջ տանում և պահում:

Իսկ վերջում հուզվում եք, թե ինչու ես Հայաստանում չեմ: Այդ նույն հարցը, բայց առանց հուզմունքի ես տալիս եմ ձեզ.


— Իսկ դուք ինչո՞ւ Հայաստանում չեք, ինչո՞ւ Սյունիքի , Տավուշի ու Գեղարքունիքի սահմանները պահող մեր հերոս տղաների կողքին չեք: Հարցս հռետորական է, պատասխանը բոլորիս համար պարզ է: Շատ ավելի հեշտ է Լոս ԱՆջելոսի տաք եղանակին հյուպատոսարանի առաջ հայրենասիրություն խաղալը։

Հետո բացականչում եք, թե ես լավ եմ անում իմ գործը: Այո. Ես հասարակական գործունեություն եմ ծավալում, և փայլուն կատարում եմ իմ աշխատանքը, որը կատարում եմ բացառապես կամավոր հիմունքներով և ինձ դրա համար ոչ ոք չի վճարում: Դուք ինձ մեղադրում եք սորոսական գրասենյակից կամ այլ անձանց կողմից վարձատրվելու մեջ, իսկ որտեղ են փաստերը, ո՞վ է ինձ վճարում և ինչքան։ Պատիվ չի բերում ոչ ոքի առանց փաստերի բանբասելը։

Օրվա պատերազմի օրերին երբ ես օրերով անքուն հազարավոր մեր հայրենակիցների հետ նստացույց էինք անում գիշեր–ցերեկ ասֆալտին քնելով, ամիսներով չտեսնելով իմ երեխաներին, պայքարում էի Հայաստանի և Արցախի անվտանգության համար Լոս Անջեզոսից մինչև Վաշինգտոն ու Եվրոպա ցույցեր կազմակերպելով, թուրքիայի պայմանագրեր չեղարկելով, Ամերիկյան մամուլին ծնկի բերելով ,այդ ժամանակ դուք չկայիք , դուք այնտեղ չէիք: Եթե գալիս էիք ապա միայն հերթական «ներկան» ստանալու և սելֆին աաելու համար։

Այդ ցինիկ արտահայտություններն ու իմ մահացած մոր մասին ծաղրանքով խոսելը, ցույց են տալիս ձեր հոգու ճղճիմ վիճակը, այն ինչ ներկայանում եք թե հարգում ես բոլոր ննջեցյալներին։ Այդ ես եմ, որ երբեք որևէ ննջեցյալի հասցեին որևէ վատ արտահայտություն չեմ արել:



Իսկ վերջում ասում եք, որ դուք էլ եք քեֆերի մասնակցում , կյանքը վայելում, իսկ ես, ի տարբերություն ձեզ, չեմ հիշում վերջին անգամ երբ եմ խնջույքի մասնակցել: Այդքան հուզվել եք զինվորների համար, նրանց պատիվն եք պաշտպանում:

Իսկ ես ոչ մի վատ բան չեմ ասել ոչ մի զինվորի կամ նրա հարազատի մասին: Ես պարզապես համեմատականներ եմ անցկացրել, որ այժմյան իշխանությունը փոխհատուցում է մեր զինվորների թաղման, տապանաքարի համար և 10 000 000 փոխհատուցում է տալիս նրանք ընտանիքներին, իսկ նախկին իշխանություններն ինչ են արել Ապրիլյան պատերազմի զահվածների համար: Թե այն պատերազմին զոհվածները հերոսներ չէին:

Եվ մինչ դուք պատրասվում եք մասնակցել ձեր խնջույքներին , ուրախանաք և վայելեք ձեր կյանքը՝ ինչպես նշեցիք, ես ամեն օր քաղաքից քաղաք եմ գնում, հավաքում եմ գումարներ, այդ նույն զոհված զիվորների, վիրավորների, գերեվարված և անհետ կորած ընտանիքներին ֆինանսապես և հոգեպես օգնելու համար:

Ավելին. Ես ունեմ ծրագիր, որով օգնում եմ այս ընտանիքներին ստանալ անվճար կրթություն IT ոլորտում և անգլերեն սովորելու հնարավորություն ընձեռում: Միգուցե օգնեիք մեզ այդ գործում ,և այդ խնջույքների գումարները այդ նպատակին փոխանցեիք:

Եվ վերջում կցանկանայի հրապարակել այս նկարը, որտեղ հենց մեր համայնքի բնակիչներն են ասում, որ երբ Քրիստինե Հալաջյանն է ցույց կազմակերպում, հազարներով են գալիս, իսկ երբ Արա Ղազարյանը՝ ընդամենը 20 հոգի: Խորհուրդ կտամ այս նկարը դնեք շրջանակի մեջ և պատից կախեք, որ միշտ հիշեք, ով եք դուք, ու ով եմ ԵՍ: Բարով մնաս…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

 

поделись с друзьями


от admin

-->