>

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Այսօր աչքովս մի վերնագիր ընկավ.





«Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք». Ռոբերտ Քոչարյան։

Ընկեր՝ ՌՈԲ, քեզնից փախչող չկա էս երկրում. քեզնից չենք փախել ոչ 2003-ին ու 2004-ին, ոչ 2007-ին ու 2008-ին ու վստահ եղիր՝ չենք փախչելու նաև 2021-ին»։


Հիշեցնենք, որ  նախճրեին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի երկու թաղամասերի բնակիչների և շտաբերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նա մասնավորապես ասել է․

Հանդիպմանը մասնակից պահեստազորի սպայի հարցին, թե ի՞նչ եք անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ Այդ առումով հանգիստ եղեք։



Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։

Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»։

Сообщение «Ընկեր՝ ՌՈԲ, քեզնից փախչող չկա էս երկրում․ ․․»․ Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->