>

«Այո՛, ես պիտի խոստովանեմ՝ պատերազմը սկսվել ա, հետո եմ իմացել, որ Հայաստանի բանակում զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա»,- այսօր՝ Արարատի մարզի Մասիս գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։




Քոչարյանի զոհերը

«Բայց եղել ա պաշտոնյա, որն էսօր ընդդիմադիր ա, և իր պարտականությունն ա եղել երկրի ղեկավարին զեկուցել, թե ինչ պրոբլեմներ կային բանակում։





Թող ասի՝ մի անգամ զեկուցե՞լ է ինձ դրա մասին․․․ Էդ ի՞նչ էր դրա եղածը, էդքան գումար էինք ծասխել ռազմական կարիքների համար»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը։

Ապա նա շարունակեց․


«Ասում են, որ ես Մեղրիով միջանցք եմ տալիս։ Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998 թվականին, և ես չեմ ուզում թաքցնել, որ նոյեմբերին էդ թեման էլ, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ եղել է»,- այսօր՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ,

հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։



«Մեր ԶՈՒ ԳՇ պետն ասում էր՝ ստորագրի՛ էդ թուղթը հենց էդ վիճակում, ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի»,- նշեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝

Сообщение «Այո՛, ես պիտի խոստովանեմ․ ․»․ Վարչապետ Փաշինյանի շnկային հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->