>

Արարատի մարզում այսօր Նիկոլ Փաշինյանը այցելություն է կազմակերպել, որտեղ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը:

5-րդ ալիքի եթերում լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը ներկայացրեցին մանրամասներ, թե ինչպես են այսօր խոչընդոտել նրանց աշխատանքը Արարատի մարզում:




Քոչարյանի զոհերը

Լրագրող Սյուզի Բադոյանը տեղեկացրեց՝ նրան հայտնել են, որ վարչապետի պաշտոնակատարը այց է կազմակերպում Արարատի մարզ, և նա, հրավիրելով գործընկերուհի Անի Գևորգյանին, ուղևորվել է այնտեղ:





«Ես զանգեցի Անի Գևորգյանին, մենք ճանապարհին օպերացիա ենք մշակել, որ եթե նրան բռնության ենթարկեն, ես պետք է տեսանկարահանեմ, եթե ինձ՝ ինքը»,- ասաց Սյուզի Բադոյանը:

Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը ներկայացրեց մանրամասներ, թե ինչպես են նկարահանման ժամանակ խլել նրա բջջային հեռախոս


ը:

«Ոստիկանների ներկայությամբ մի շրջիկ ցուցարար կին ինձ ապտակեց և խլեց հեռախոսս, դա մենք հրապարակել ենք, իմքայլական մարզային հեղինակությունները այդ կնոջ ձեռքից էլ իմ հեռախոսը վերցրեցին և հավանաբար ուզում էին ինֆորմացիան ջնջել, այդ պահին, որ բղավում էի, որ հեռախոսս վերադարձնեն, ոստիկանները միջամտեցին, բայց այդ ընթացքում կինը հասցրեց ինձ ապտակել»,- ասաց Անի Գևորգյանը:



Լրագրողը նաև հայտնեց՝ իր հետ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ մի քանի անգամ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, բայց որևէ արդյունք չի եղել:

«Ինձ ասացին, որ կարող եմ հաղորդում ներկայացնել, բայց իրավիճակը տեղի է ունեցել իրենց աչքի առաջ. ինչու պետք է նրանց աչքի առաջ նման միջադեպ տեղի ունենա և նրանք չմիջամտեն»,- նշեց լրագրողը:

Անի Գևորգյանը հավելեց՝ Արարատի մարզում հենց ոստիկաններն են խոչընդոտել նրա և Սյուզի Բադոյանի լրագրողական աշխատանքը: «Մենք ունենք ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիր, ես չգիտեմ, եթե չկարողանայի այսօր փախչել այնտեղից, հիմա որտեղ կլինեի: Մասնագիտական աշխատանքը կատարելու խնդիր ունենք, այս հարցերով ո՞վ պետք է զբաղվի»,- ասաց Անի Գևորգյանը

Сообщение Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի կին խլեց հեռախոսս և ապտակեց ինձ. լրագող Անի Գևորգյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->