>

Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են, մոսկովյան բանակցությունները բավական բովանդակալից են եղել, հստակ շեշտադրումներ են արվել:




Քոչարյանի զոհերը

Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ Մոսկվայում ռազմագերիների և սահմանների հարցով եռակողմ հերթական բանակցություններից Հայաստանը ձեռնունայն է վերադարձել:





«Դրանք շարունակվելու են, որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին խոսել ենք, ադրբեջանական խմբավորումները պետք է լքել ՀՀ սուվերեն տարածքը եւ դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ եւ գործընկերների համագործակցության, ինչպես նաեւ մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում»,-ասաց նա:


Թորոսյանը դժվարացավ ասել, թե երբ կլինեն հաջորդ բանակցությունները. «Կարող եմ ասել, որ ներքաղաքական պրոցեսները որեւէ կերպ չեն անդրադառնում մեր պետական գերատեսչությունների աշխատանքի վրա:

Հետեւաբար, ընտրությունները որեւէ կապ չունեն»:



Նա ընդգծեց, որ ռուսաստանի հետ կա փոխըմբռնում, թե ինչպիսի լուծում պետք է լինի.

«Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ Հայաստանում իրավիճակը հանգուցալուծվի առանց կրակոցի, որովհետեւ լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ մեկին պետք չէ տարածաշրջանում, հատկապես, Հայաստանին», — ասաց Թորոսյանը։

Сообщение Արսեն Թորոսյանը բանակցությունների ընթացքից մանրամասներ հրապարակեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->