>

Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում:

Ինչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր: Աբովյանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:, հայտնում է Yelaket.am-ը։ «Ասում են՝ ինչու ա ջոկատի անունն Էռատո:




Քոչարյանի զոհերը

Որովհետև Էռատոն Տիգրան Մեծի թոռն ա, հայոց թագուհին ա: Ասում են, որ նա վերջին թագուհին ա: Ասում ենք, որ մենք կիսատ թողածն ենք վերցնում, պետք է վերցնենք, որ պետությունը չընդհատվի»,-ասաց Փաշինյանը:





«Ոհմակի նման իմ ընտանիքի անդամների մասին ինչ ասես՝ ասում են, որովհետև իրենք այդպիսին են»,-հավելեց Փաշինյանը:

«Իմ ընտանիքի դեմ ամենակեղտոտ արշավն է սկսվել։ Պատերազմի օրերին ինձ բերում են տեսանյութ են տալիս, թե Ստեփանակերտից ավտոմեքենաների ինչ մեծ հոսք է։ Ես իմ կնոջն ուղարկում եմ Ստեփանակերտ, ասում եմ՝ դու գնա Ստեփանակերտ՝ ի ցույց էն բանի, որ ուղղությունն այնդեղից այստեղ չի, այստեղից այնտեղ է։


Իմ կինը գնում է ռմբակոծվող քաղաք։ Մի հատ իդիոտ ասում է՝ Աննա Հակոբյանը ժուչոկներ ա դրել զորամասերում, որ հակառակորդի թիրախը ճիշտ գործի։ Մարդը պիտի դա հնարավոր համարի։ Եվ ամենևին պատահական չէ, վաղը կլինի հրապարակում, մի հատ մեծանուն կամավորական ջոկատի ներկայացուցիչները բռնվել են Ադրբեջանի զինված ուժերին Հադրութի գրավման օպերացիային աջակցելու հարցում։ Վաղը կամ երկուշաբթի օրը ԱԱԾ-ն կհրապարակի։

Ես մի բան չեմ հասկանում կամ կարո՞ղ ա սխալ եմ հասկանում, ժողովուրդ ջան, բացատրեք։ Ընտանիքի անդամին ուղարկել ռմբակոծվող քաղաք, այսինքն՝ պիտի ուղարկեի Կանարյան կղզիներ, չէ՞, ասեի՝ պատերազմ ա, գնացեք մի քիչ հանգստացեք։ Եվ դա նորմալ կընկալվեր։

Տղայիս հասցեին ինչ ասես ասել են, մի հատ հիմար եկել ասում է՝ 1200 զինվոր է զոհվել, որ Աշոտին էվակուացնեն։ Ես ասել եմ՝ էդ հայտարարությունը պիտի իրավական հետևանք ունենա, բայց Հայաստանի օրենսդրությունը, պարզվում է, այդպիսի դեպքերում ունի առանձնահատկություններ, դե հայտարարություն է։ Հա պիտի փոխենք էդ օրենքները ու այ տենց խոսողներին․․․



Երբ պատերազմի ժամանակ ես հայտարարեցի՝ Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում և գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում, Գորիսի խրամատներում կանգնում են։

Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանություն է, հա՞, էլի պիտի սալոններում մնային, որ ճիշտ լինե՞ր։ Ասում են՝ ինչո՞ւ է ջոկատի անունը Էրատո, որովհետև Էրատոն Տիգրան Մեծի թոռն է, հայոց թագուհի, հայոց պետականության սիմվոլն է։

Դա էն բանի սիմվոլն է, որ մենք էստաֆետը վերցնում ենք, կիսատ թողածը պիտի վերցնենք, էս պետությունը չպիտի ընդհատվի։ Ի՞նչն ա սխալ։ Ոհմակի նման իմ ընտանիքի անդմաների մասին ամենաքստմնելի կերպով ինչ ասես ասում են, որովհետև իրենք են էդպիսին երևի։ Որ ուրիշի ընտանիքի մասին խոսում է, էդ նշանակում է՝ իր ընտանիքի կուլտուրան է այդպիսին»,- ասաց Փաշինյանը։

Сообщение Նիկոլ Փաշինյանը այն մասին, թե ինչո՞ւ է իր կնոջ ջոկատի անունը Էռատո появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->