>

ՀՀ կառավարության պատվերով Gallup International Association-ը հարցում է անցկացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Համաձայն այդ հարցումների՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատրաստ է քվեարկել հարցվածների 22,4 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կողմից՝ 20,6 տոկոսը:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ նույն կազմակերպության կողմից նախորդ անգամ հրապարակած վերլուծության պատկերը հետևյալն էր․





Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 31.7 տոկոսը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի:՞ Այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:


Նա նշեց, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք: «Իմ քայլը» դաշինքի օգտին նշել է 31.7 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին նշել է 5.9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` 2.7 տոկոս,

Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին` 2.4 տոկոսը, Հայ Յեղափոխական դաշնակցության օգտին` 2.1 տոկոս, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին 1 տոկոսը, «Սասնա ծռեր» կուսակցությանը 0.5 տոկոսը, «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը և «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ 0.1 տոկոսը:



«Ոչ մեկին» նշել է 24.6 տոկոսը և դժվարացել է պատասխանել այս հարցին 20 տոկոսը: 3.9 տոկոսը տարբեր այլ կուսակցությունների է նշել»,- ասաց Նավասարդյանը: Նրա խոսքով` նախորդ հետազոտության հետ համեմատ, գրեթե չկա փոփոխություն:

Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին մասնակցել է 801 անձ՝ հեռախոսային զրույցի միջոցով:

 

Сообщение Փաշինյանի և Քոչարյանի վարկանիշները հավասարվել են. Gallup-ը հրապարակեց նոր հարցման անսպասելի արդյունքները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->