>

Մոսկվայում եռակողմ բանակցությունների ավարտից հետո պաշտոնական Երևանը հանդես եկավ մի շարք կոշտ հայտարարություններով:

Հիշեցնենք, որ Մոսկվայում քննարկվել են գերիների ու Հայաստանի տարածքից Բաքվի զորքը հանելու խնդիրները։

«Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես քաղաքական պատանդներ և լծակներ այլ նպատակների հասնելու համար», ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայաստանի իշխանությունները երբեք չեն քննարկել և չեն քննարկելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, – ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:




Քոչարյանի զոհերը

Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ ոչ մի փաստաթղթում նշված չէ:





Ադրբեջանից ռազմագերիների վերադարձի շուրջ բանակցությունները շարունակվում են ամենաբարձր մակարդակով, ասել է Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, հունիսի 2-ին Մոսկվայում անցկացված քննարկումների հիմնական թեման գերիների վերադարձն էր և ադրբեջանական ուժերի դուրսբերումը Հայաստանի սահմանամերձ տարածքներից:

«Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը, և դա, անշուշտ, տեղի կունենա մեր ռազմավարական և

այլ գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև մեր զինված ուժերի աշխատանքի արդյունքում», ասել է Թորոսյանը:

Նա հայտարարել է, որ սահմանների, գյուղերի, սահմանազատման հարցերի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություններ չկան:


Սահմանազատումը երկար և աշխատատար գործընթաց է, որը տևում է տասնամյակներ:

Եվ պետք չէ ակնկալել արագ իրավական որոշումներ: Նա նաև ավելացրել է, որ սահմանազատման հարցը ոչ մի կապ չունի Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման հետ:

Այսպիսով, Երևանը հայտարարում է, որ մտադիր չէ ենթարկվել ռազմագերիների և պատերազմի սպառնալիքներով շանտաժին:

Երևանը պահանջում է վերադարձնել գերիներին և դուրս բերել զորքը, և մտադիր չէ կատարել սահմանազատում և բացել միջանցք:



Դրա համար կա «համագործակցություն մեր ռազմավարական և այլ գործընկերների հետ»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԵԽ նախագահ Շարլ Միշելը հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում «երկարաժամկետ կարգավորման» անհրաժեշտության մասին:

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշևիչը նույնիսկ ստիպված եղավ հայտարարել, որ շուտով Մինսկի խմբի համանախագահները կկարողանան այցելել Արցախ:

«Հայաստանի հետ սահմանը Թեհրանի համար կարմիր գիծ է: Բաքուն շարունակում է Հայաստանի հարավային սահմանները բռնի կերպով գրավելու իր փորձերը:

Մենք մտահոգված ենք, որ դա կարող է կտրել Երևանը մեզանից», ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսական գործակալությունը նաև հայտնում է, որ Ալիևը «անտեսել է Փաշինյանի կոչը» զորքերի դուրսբերման և սահմանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների զորքերի տեղակայման վերաբերյալ:

Համաձա՞յն էր ՄԽ համանախագահ երկրները սահմանին դիտորդներ տեղադրելու գաղափարի հետ:

Сообщение Պաշտոնական Երևանը հրաժարվեց… Բանակցությունները մտան փակուղի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->