>

Վարդենիսում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքապետի հետ. վերջինիս հարվածներ է հասցվել. պատճառը քոլեջի տնօրենի ընտրությունն է եղել




Քոչարյանի զոհերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 5-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությանում տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում






Վարդենիս քաղաքի «Բադեյանի» անվան պետական քոլեջի վարչական շենքում վիճաբանություն է տեղի ունեցել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մելքոնյանի և 51-ամյա Հայկ Կարապետյանի միջև, որի ընթացքում Հ. Կարապետյանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա. Մելքոնյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել քոլեջի տնօրեն նշանակելու հարցի շուրջ, իսկ Ա. Մելքոնյանը Վարդենիսի քաղաքապետն է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքապետին ոստիկանություն հրավիրելու ուղղությամբ։



© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/06/06/1188591/


от admin

-->