>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ օպերատիվ և ճիշտ գործողություներ, բացահայտել են Շենգավիթ վարչական տարածքի Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ին:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն ձերբակալվել է: Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը կասկածյալի քեռին է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ՝ մահացածի մարմնի ձախ կողային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերք, իսկ դեմքին՝ վնասվածքներ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Օպերատիվորեն ժամանել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչութան պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել էին նաև Շենգավիթի բաժնի օպերտիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ։ Նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ, պարզում են մահացածի ամբողջական տվյալները։ Օպերատիվորեն ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել էին 55-ամյա Հովհաննես Ղազարյանի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի բաժնի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռ. Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/06/06/1188560/

от admin

-->