>

Հանրային խորհրդի նախաքգահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ովքեր ժողովրդին ժեխ էին ասում․․․




Քոչարյանի զոհերը

Ռ․Քոչարյանի նախընտրական հանդիպման ժամանակ համակրներից մեկը Տանզանիայի որսի մասին հարց է տալիս։





Թեկնածուն մինչև վերջ անկեղծանում է՝ հանրությանը շոկի ենթարկելու աստիճան, թե ինքը բնությունը շատ սիրում ու հարգում է, ընտրվելու դեպքում էլ որսը դիտարկելու է որպես ոչ միայն իր անձնական հոբբիի բավարարման միջոց, այլ նաև մեծ կալիբրով ղեկավարների որսի հրավիրելու, երկրի ղեկավարի հանդեպ վստահություն ստեղծելու ու Հայաստան ներդրումներ բերելու միջոց․․․


Բայց միամիտ չլինեք․ միայն թեկնածուն չէ ապրում միջնադարյան թագավորական պանյատներով՝ «թագավորական» որսի գնա, մրցակիցներին դուելի կանչի, իր հետ հարաբերվողներին փոշմանացնի, մրցակիցներին մինչև քոքը մաշացնի։

Համակիրն էլ կափարիչի նման գտել է կճուճին ու ասում է՝ «ոչխարի հոտը, որին առյուծն է առաջնորդում, ավելի ուժեղ է, քան թե առյուծների խումբը, որին ոշխարհն է առաջնորդում»․․․

Ահա «էլիտայի» ողջ պատկերացումը հասարակության, պետության, ներդրումների, տնտեսական զարգացման մասին։



Փաստորեն ժեխ-ը դեռ կարգին նամուսով բառ էր, կարան նաև հասարակութանը ոչխարհի հոտի հետ էլ համեմատեն․․․

Օր չկա, որ չցնցեն մարդկային քաղաքակրթությանն ու բանականությունը․․․

Сообщение Ովքեր ժողովրդին ժեխ էին ասում․ ․ Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->