>

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը.

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ, բայց Հայաստանը չի արձագանքում այդ կոչին: Դուք ինչպե՞ս եք գնահատում դրա հնարավորությունը, կա՞ այդպիսի շանս, թե ոչ, որքանո՞վ է մեզ դա ձեռնտու:

Ես չգիտեմ՝ Ալիևն ինչ է ուզում, ինչ պայմաններով է ուզում, բայց ես մի բան գիտոմ թե որպես պաշտոնյա, թե որպես քաղաքացի, որ եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքելիս լինենք, ինչպես կապիտուլյացիան է կնքվել, ամեն դեպքում մենք պետք է տեղ թողնենք, որպեսզի հետագայում այս ամենը մենք հետ վերադարձնենք: Այսինքն պատերազմով հետ վերադարձնենք: Խաղաղության պայմանագիր են ուզում, թող ԼՂԻՄ-ը վերադարձնեն, նոր մենք կկնքենք: Չեն վերադարձնի, չենք կնքի: Ընդ որում, դա ենթադրում է նաև Արցախի կարգավիճակի ճշգրտում: Մենք միայն այդ պայմաններով կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը:

Այս առումով ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր:
Ինչ զարգացում ուզում է լինի, սրանից հետո ի՞նչ զարգացումներ կարող են լինել:




Քոչարյանի զոհերը

Ինչպիսի՞ իրավիճակ է Արցախում, որի խորհրդարանում անընդհատ հայտարարություններ են լինում, պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Օրերս էլ Արթուր Աղաբեկյանը ազատվեց նախագահի խորհրդականի պաշտոնից:





Ես չգիտեմ՝ ով ինչ է պահանջում, ես մի բան գիտեմ, որ չի կարելի զուգահեռներ տանել Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատրաստվել է պատերազմին պարտությամբ: Աշխարհի միակ գերագույն գլխավոր հրամանատարն է, որ սեփական երկրի պարտությանը պատրաստվել է: Եվ պատերազմից առաջ է պատրաստվել, և պատերազմի ընթացքում է պատրաստվել: Իսկ Արայիկ Հարությունյանը չէր կարող պատրաստվել և չէր կարող տեղեկանալ այդ ամենին: Ինքն առնվազն գոնե դավաճան չի:

Եթե ունի կատարած հանցանքներ, դա այլ հարց է, բայց դավաճան չէ: Իսկ նրա հրաժարականը պահանջողները դա պահանջում են, որովհետև համարում են դավաճան: Իրենք կարծես թե նաև անցած տարվա ընտրությունների արդյունքներն են վիճարկում, բայց պետք է վեր կանգնենք այդ ամենից: Արցախը մենք կորցնում ենք, մենք այսօր խնդիր ունենք Արցախը հայկական պահելու: Իսկ եթե մենք դա չանենք, ուղղակի կթերթենք հայոց պետականության վերջին էջը:

Կարծում եք՝ Արցախի իշխանությունները չեն աջակցում Նիկոլ Փաշինյանին այս արտահերթ ընտրություններո՞ւմ:
Ես որպես Արցախի իշխանության մաս կազմող անձնավորություն, եթե այսպես արտահայտվում եմ, դրանից երևո՞ւմ է, որ ես Նիկոլ Փաշինյանին աջակցում եմ: Ոչ, Արցախի իշխանությունների մեծ մասը, եթե նույնիսկ բարձրաձայն չեն ասում, բոլորն էլ դեմ են Նիկոլ Փաշինյանին: 99 տոկոսը դեմ է:

Արցախում առաջացած խնդիրներին որքանո՞վ է հնարավոր լինում լուծում տալ:
Հրաժարական պահանջողները անձնական ոխ ունեն: Եթե նրանք գան ինձ հետ բանավիճեն, նրանք չեն կարող ապացուցել, որ պետության շահն է պահանջում, որ Արայիկ հարությունյանը հրաժարական տա: Եթե ապացուցեն, ես պատրաստ եմ միանալու իրենց, բայց իմ համոզմամբ, իրենք անձնական ոխի սահմաններում են դա անում:


Ձեր կարծիքով, Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքում ինչպիսի՞ խորհրդարան է ձևավորվելու, փոխվելո՞ւ է իշխանությունը:

Չեմ կարող ասել, եկեք դեպքերից առաջ չընկնենք: Եթե այսօր գոնե մեկ հայ գտնվում է, որ աջակցում է բացահայտ դավաճան մարդուն, դա արդեն խնդիր է: Բայց այսօր նրան աջակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց ես ժեխ եմ անվանում: Այո, քաղաքական այլասերված մասսաներ են դրանք՝ անկախ գիտական աստիճանից:, որովհետև չկա Հայաստանում գոնե մեկ գիտակից մարդ, որ աջակցի Նիկոլին: Ցավոք սրտի, աջակիցները շատ-շատ են: Նման պայմաններում ես չեմ կարող ասել՝ ինքը կվերընտրվի՞, թե ոչ: Եթե նա վերարտադրվի, դա լինելու է մեծ աղետ մեր երկրի համար:

Իսկ աղետ չի՞, որ Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, գալիս են Երևան և բացահայտ խոսում այդ մասին:

Դա նաև Նիկոլ Փաշինյանի սատանիստական ծրագիրն է, որ ինքը ստեղծել է Ռոբերտ Քոչարյան բևեռը: Նիկոլ Փաշինյանը եկավ հների կատարած հանցագործությունների, սխալների, ալա-թալանի քննադատության վրա: Ժողովուրդը կանգնեց Նիկոլի կողքին՝ զզվանք ապրելով նախորդներից: Մեկը օրինակ, ես: Մենք կանգնեցինք իր կողքին, բայց պարզվեց, որ ինքը քաոսի հեղինակ է: Նա քաոսի վերածեց և երկիրը տարավ կործանման: Ինքը երկիրը տարավ կործանման, որովհետև Արցախից զզվում է: Ինքն ունի բազմաթիվ հոդվածներ, որտեղ ապացուցում է, որ Արցախից ու արցախցիներից ուղղակի զզվանք է ապրում:

Նախկիններին պատժելու փոխարեն ինքն անընդհատ նրանց պահում էր, որ իր անգործությունը, իր սատանայությունները արդարացնի: Նա քաղաքական այլասերված մասսայի ուղեղը լվացել էր և նրանց միջոցով բոլոր մեղքերը գցել հների վրա:Դա իրեն հաջողվեց: Ռոբերտ Քոչարյանին ինքն է դարձրել բևեռ: Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անօրեն հարստացման կամ սպանությունների հոդվածով էին դատում, այլ մարտի 1-ի այն հոդվածով, որիիրական մեղավորն ինքն է: Այսինքն այդ մուտիլովչիկը ինքն է, որ 10 զոհ ունեցանք:



Դրա վառ ապացույցն է այն, որ ինքը 80 հազար դոլար ամենքին գումար հատկացրեց որպես փոխհատուցում: Իսկ մեր նահատակներին ընդամենը հատկացնում է 10 մլն դրամ: Եվ վերջում իր կողմից նշանակած ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանին արդարացրեց: Արցարացրեց, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը գա քաղաքական ասպարեզ: Այսիրնքն Նիկոլը արհեստականորեն սարքեց երկրորդ բևեռը: Եթե Ռոբերտ Քոչարյանը չլինի, արդեն ամոթ կլինի Նիկոլին ընտրելը: Հասարակության մեծ մասը հներից վախենալով վազում են Նիկոլի կողքը:

Ազգային ուժերը, ցավոք սրտի, չկարողացանմիավորվել: Ես ազգային ուժեր եմ համարում 5165 կուսակցությունը՝ Կարին Տոնոյանի գլխավորությամբ, և Ազգային ժողովրդավարական բևեռը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ: Ցավոք, ընտրություններում այս երկու ուժերը դժվար թե դառնան բևեռ: Սրանք Նիկոլի սատանիստական գործողություններն են:

Արցախում վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում Արթուր Աղաբեկյանի հեռացումը, ինչո՞վ են պայմանավորված:

Ես ենթադրում եմ, որքանի որ Արթուր Աղաբեկյանը հասարակական կարգով էր խորհրդականի պաշտոնում, ինքն անձնական ծանր ապրումներ է ունենում, որովհետև կորցրել է հայրենիքը, բացի դրանից Նիկոլ Փաշինյանի սատանիստական հետապնդումները Արթուր Աղաբեկյանի նկատմամբ, արդեն բերել են ծայրաստիճան ծանր ապրումների: Արթուր Աղաբեկյանն իրական հերոս է: Գուցե քաղաքական ինչ-որ քայլերում ունեցել է շեղումներ կոնկրետ իմ նկատմամբ, բայց ինքը իրականում հերոս է: Այսպիսի պայմաններում իրեն ոչինչ չի մնում, քան ազատման դիմում գրել՝ հաշվի առնելով նաև, որ վատառողջ է:

Պատերազմի օրերին շատ էին խոսում, որ նա հրահանգել է նահանջել:
Դա նիկոլականներն են ասում, և դա միայն Արթուր Աղաբեկյանին չի վերաբերում, նաև Վիտալի Բալասանյանին է վերաբերում: Այդ մարդկանց հետ ես կամ հարաբերություն չունեմ, կամ ունեմ վատ հարաբերություն, բայց հարգելով իրենց ծառայությունը հայրենիքին, նրանք հերոսներ են:

Ում սևացնում են նիկոլականները, նրանք հերոսներ են: Դա Վիտալի Բալասանյանն է, Արշավիր Ղարամյանն է, Լևոն Մնացականյանն է, Սամվել Կարապետյանն է: Այդ մարդկանց դարձրել են թիրախ ու համարում են հանցագործ Այո, այս մարդկանց մի մասը հանցագործություններ արել է, մասնավորապես, տնտեսական հանցագործություններ, , բայց այս մարդիկ հայրենադավ չեն: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տնտեսական և քրեական հանցագործություններ են արել, բուծել են Լիսկաներ, Մանվելներ, բայց այս մարդիկ դավաճան չեն:

Сообщение «Նիկnլին աջակցnւմ են տասնյակ հազարավnր մարդիկ, nրnնց ես ժեխ եմ անվանում». Վահան Բադասյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->