>

Հոդացավը շատ տհաճ երևույթ է, և այն մեծապես խանգարում է աշխատանքին կամ տնային գործերին գլուխ հանելուն: Որոշ մարդկանց համար այս ցավը հայտնվում է երկարատև աշխատանքից հետո և անցնում է լավ հանգստանալուց հետո: Բայց ցավի այս տեսակը կարող է լինել նաև քրոնիկ՝ կապված հոդաերի հետ, ինչպիսիք են արթրիտը:


Եթե ​​Դուք տառապում եք հոդացավերից, ապա հիանալի գիտեք, որ սովորական դեղամիջոցները միայն մի փոքր թեթևացում են ցավը և վերջ: Արթրիտի ցավն ու ախտանիշները նվազեցնելու լավագույն միջոցը կենսակերպի փոփոխությունն է, ներառյալ սննդակարգը:
Կարող եք դիմել նաև ավանդական բժշկությանը: Դրանցից մեկը խնձորի քացախն է:








Քոչարյանի զոհերը

Հոդացավերի դեմ խնձորի քացախ օգտագործելու եղանակները․


Վաննաներ. Խառնեք 1 բաժակ խնձորի քացախը 6 բաժակ ջրի հետ։ Դրեք Ձեր ձեռքերն ու ոտքերը այս լուծույթի մեջ։ Եթե ​​Ձեզ մտահոգում է պարանոցի կամ մարմնի այլ մասի ցավը, ապա ցավող հատվածին նույնպես կարող եք քսե այս միջոցը:

Խառնեք 2 ճ.գ. խնձորի քացախ 1ճ.գ. ձիթապտղի յուղի հետ, մանրակրկիտ խառնեք և քսեք այս խառնուրդը ցավոտ հոդերին: Պարբերաբար քսելը կօգնի արդյունավետորեն թեթևացնել ցավը:



Բուժիչ ըմպելիք: Նոսրացնել 3 ճ.գ. խնձորի քացախ 300 գ ջրի կամ ցանկացած մրգահյութի մեջ: Խմեք այս ըմպելիքը օրական 3 անգամ ուտելուց առաջ: Խնձորի քացախը հոյակապ զենք է հոդացավերի դեմ պայքարելու համար, բայց այն ունի նաև մեկ այլ օգուտ: Այն նաև հզոր հակաօքսիդիչ է, որն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից: Փորձեք ինքներդ Ձեզ համար այս միջոցը և կիսվեք նաև Ձեր ընկերների հետ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։


от admin

-->