>

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ասել է, որ

Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի կողմից գարեջուր վաճառելն ընդամենը անհաջող PR-է:




Քոչարյանի զոհերը

«ՉԻ». Ճիշտ էլ ասել է: Գարեջուր վաճառելը մի տեսակ քյասիբի գործ ոնց որ լինի: Ժեխի հոտ է գալիս դրանից:





Ուրիշ բան, որ գնաս, Մոսկվայի ռեստորաններում 1000 դոլարանոց շամպայն կոնծես, ու НТВ-ով դա ցույց տան:

Մի ուրիշ ձևի փիառ է: Միանգամից ասում են՝ տեսնես էս ում բալան է, որ պրոբլեմ չունի:


Կամ տեսանյութ ես հրապարակում, որ պարանը քաշում, հաուբից ես կրակում:

Որպես պատերազմին մասնակցելու ապացույց: Հզոր փիառ էր:

Կապ չունի, որ մարդը ծառայել է ԱԱԾ Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում, որտեղ ոնց որ թե հրետանու հետ գործ չունեն: Կարևորը, նայվում է:



Բա ինչքան ազգային-հայրենասիրական փիառ է սատկած կենդանիներ թամքելը:

Միանգամից զգացողություն է առաջանում, որ մարդը վախ չունի, ոչ առյուծից, ոչ էլ նույնիսկ բեգեմոտից:

Թե չէ գարեջուրս ո՞րն է: Փիառշիկ պահեք, փիառշիկ:

Сообщение Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Աշոտ Փաշինյանի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->