>

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը (Տաշիրի Սամո) երկու շաբաթ առաջ Հայաստանում գտնվելու օրերին Սերժ Սարգսյանի խնդրանքով 2 օր անընդհատ Գագիկ Ծառուկյանին փորձել է համոզել, որ նախագահական ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը, բայց վերջինս չի համաձայնել:




Քոչարյանի զոհերը

Սամվել Կարապետյանը Ծառուկյանի առաջադրումը բնութագրել է, որպես հակամարդկային և հակաբարոյական: Մեր տեղեկություններով, Ս. Կարապետյանը Հայաստանում էր՝ Գագիկ Բեգլարյանի աղջկա հարսանիքին մասնակցելու համար:





Նա այդ հարսանիքի կնքահայրն էր: Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանը նաև Գ. Ծառուկյանի դստեր և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու ամուսնության կնքահայրն է: Այսինքն՝ նա Ծառուկյանի հետ բարեկամական կապ ունի:

Ս. Կարապետյանի՝ Հայաստանից մեկնելուց երկու օր հետո և բրյուսելյան «շռնդալից» այցից ԲՀԿ պատվիրակության վերադառնալուց անմիջապես հետո՝ դեկտեմբերի 12-ին Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ ոչ առաջադրվելու է և ոչ էլ այլ թեկնածուի է սատարելու:


Սրանից հետո Ս. Կարապետյանը Գ.Ծառուկյանից սրտնեղել է, որ նա իր խնդրանքը չի կատարել, բայց հետո անսպասելիորեն հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից:



Օրեր անց, Ծառուկյանը փորձել է զանգահարել Սամվել Կարապետյանին, սակայն վերջինս անպատասխան է թողել զանգերը:

mediatime. am

 

поделись с друзьями


от admin

-->