>

Հայաստանում տեղի են ունենում «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ:

Այն անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ: ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:




Քոչարյանի զոհերը

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ անկախ ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումից, այդ զորավարժությունները կանցկացվեին․«Բայց այդ դիմումը կարող էր որոշակի փոփոխություններ մտցնել պլանների մեջ, նաև՝ զորավարժությունների ինտենսիվության իմաստով։ Բայց ընդհանուր ռազմավարական իրավիճակը տարածաշրջանում ենթադրում էր, որ այդ կարգի զորավարժություններ այսօր ՀԱՊԿ-ի կողմից պետք է անցկացվեին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։





Թե ինչո՞ւ է ընտրվել Հայաստանը, հարցին ի պատասխան, Նավասարդյանն ասաց․ «Այս տարածաշրջանում այլ տեղ այդ կարգի զորավարժություններ չէին կարող անցկացվել։ Այդ առումով բնական է, որ հենց Հայաստանն է ընտրված։ Արհամարհել այն զարգացումները, որ տեղի են ունենում Հարավային Կովկասում՝ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ բնականաբար ՀԱՊԿ-ը չէին կարող»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սա առաջին հերթին Ռուսաստանի ռազմավարական նպատակների իրականացմանն է ծառայում, բայց անուղղակիորեն բնականաբար որոշակի աջակցություն է Հայաստանին՝ այն առումով, որ զորավարժությունները ցույց են տալիս, որ այն վտանգները, որ կան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ դրանք նշանակություն ունեն նաև առաջին հերթին Ռուսաստանի համար։ Հայաստանը փաստորեն այսօր միակ պետությունն է այս տարածաշրջանում, որի վրա Հայաստանը կարող է հույս դնել որպես իր դաշնակցի։ Որքան էլ մտերիմ լինեն Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները, ռազմավարական առումով, բնական է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար չունի այն դերը, որքան Հայաստանը։ Բնականաբար որոշ աշխարհաքաղաքական զարգացումների տնտեսական զարգացումներից ելնելով Ադրբեջանը ոչ պակաս կարևոր երկիր է Ռուսաստանի համար, բայց եթե խոսքը գնում է ռազմական ներկայության մասին, ապա իհարկե Հայաստանի ու Ադրբեջանի նշանակությունը համեմատել Ռուսաստանի համար՝ սխալ կլինի»,-եզրափակեց նա։


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ՀԱՊԿ որոշումը առերևույթ որևէ կերպ չի դրսևորում, որ այն կապված է ռեգիոնալ իրավիճակի հետ՝ մասնավորապես Հայաստանի դիմումի հետ․ «Մյուս կողմից մենք չենք կարող բացառել, որ որոշում կայացնելիս բնականաբար հաշվի է առնվել, որ այն առնվազն դիտարկվելու է այս իրավիճակի համատեքստում ու դրա առնչությամբ լինելու են գնահատականներ ու մեկնաբանություններ։



Այդ տեսանկյունից՝ եթե անգամ համարենք, որ առերևույթ կապը չկա, բայց որոշումը պայմանավորված է թե՛ Հայաստանի դիմումով և թե՛ ռեգիոնալ իրավիճակով՝ մասնավորապես Հայաստանի սահմանների անձեռնմխելիության խախտումով, ապա միևնույն է ՀԱՊԿ այս արձագանքը խիստ անբավարար է ռազմաքաղաքական բլոկի բնույթի և տրամաբանության համատեքստում։ Առնվազն պետք էր ուղիղ կերպով ցույց տալ, որ ՀԱՊԿ զորավարժությունը զգուշացում է ՀԱՊԿ անդամ երկրի սահմանը խախտած որևէ կողմին։ Հակառակ դեպքում՝ սա ստացվում է դեմքը փրկելու նման ձևական մի որոշում՝ շատ ամորֆ, ինչպես ՀԱՊԿ քաղաքականությունն է ընդհանրապես։ Եվ համենայնդեպս այսպիսի քայլը, մեղմ ասած, չի կարող բավարարել Հայաստանի անվտանգային կարիքները և այն սպառնալիքների չեզոքացումը, որ կա անվտանգային տեսանկյունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի խոսքերով՝ եթե սա Հայաստանին աջակցության փորձ է, ապա առնվազն հարց է առաջանում՝ ինչու է ՀԱՊԿ-ը ձեռնպահ մնում գոնե քաղաքական հայտարարությամբ հստակ աջակցություն ցույց տալուց․ «Օրինակ կարող է դատապարտել կամ զգուշացնել, որ Հայաստանի սահմանը խախտելն ունենալու է հետևանքներ, և ՀԱՊԿ-ը թույլ չի տա, որ անդամ պետության սահմանը խախտվի։ Այսինքն՝ այստեղ խնդիրն այն չէ, որ ՀԱՊԿ-ը պետք է ռազմական ուղիղ միջամտություն ցուցաբերեր, առավել ևս՝ Հայաստանը դրա համար գոնե առայժմ չի էլ դիմել։ Բայց քաղաքական դիրքորոշում հայտնելիս որևէ կերպ ՀԱՊԿ-ը կաշկանդված չէր և առնվազն տարօրինակ կերպով խուսափում է շատ կոնկրետ իրավիճակի, կոնկրետ խնդրի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։Մյուս կողմից, սակայն, մեզ համար պարզ է, թե ինչով է պայմանավորված այդ խուսափումը։ Հայաստանից բացի, ՀԱՊԿ մնացած բոլոր անդամները Ադրբեջանի հետ ունեն բավականին սերտ համագործակցություն՝ նաև ռազմատեխնիկական բնույթի։ Մեծ հաշվով նրանց քաղաքականությունն առանձին-առանձին, եթե նույնիսկ որոշակի պայմանականությամբ Ռուսաստանը դուրս բերենք, մնացածը Ադրբեջանի հետ ավելի սրտ համագործակցություն ունեն, քան Հայաստանի հետ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ միայն Ռուսաստանն է, որ երկու հետ փորձում է որոշակի բալանս պահել, մյուսները այդ բալանսն էլ չեն փորձում պահել․ «Այս իրավիճակում հիմք չեմ տեսնում մտածելու, որ ՀԱՊԿ-ը որոշակի մեսիջներ է հղում Ադրբեջանին։ Եթե կա այդպիսի ձգտում, դա կարող է լինել դեմքը փրկելու համար։ Մեկ այլ ուշագրավ բան․ ՀԱՊԿ այս որոշումը եղավ այն բանից հետո, երբ Հայաստանն առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ տեղակայել սահմանային որոշակի հատվածում ու այդ մեխանիզմով հանգուցալուծել իրավիճակը՝ որոշակի դեմարկացիոն գործընթաց նախաձեռնել այդ մեխանիզմով՝ նաև ԱՄՆ-ի ու Ֆրանիսայի ներգրավմամբ։ Հետո եղավ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը, որտեղ եղավ Ֆրանսիայի աջակցությունը Երևանի գաղափարին։ Համենայնդեպս Մակրոնի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց։ Դրանից հետո մենք տեսնում ենք ՀԱՊԿ զորավարժության մասին որոշումը, որի բովանդակության մեջ կա, որ հատուկ ստորաբաժանումներ են կիրառվելու։ Մենք առնվազն կարող ենք հարց տալ՝ արդյոք սա իր տողատակում հակադիր քայլ չէ Երևանի առաջարկին»։

Сообщение ՀԱՊԿ-ն իր ամորֆ քայլերով փորձում է փրկել իր դեմքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->