>

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է «սահմանը հատելիս» բերման ենթարկված զինծառայողին հայկական կողմին հանձնելու մասին, հաղորդում է Ռիա Նովոստին:




Քոչարյանի զոհերը

«Քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 8-ին Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանին բերման ենթարկված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանը դիվերսիա իրականացնելու նպատակով չի հայտնվել Ադրբեջանի տարածքում:





Պարզվել է, որ նա մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել․




«Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։

Сообщение Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատեց տարածված լուրերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->