>

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է․




Քոչարյանի զոհերը

«Ռուսաստանի Դաշնությունը մեր դաշնակիցն էր, էսօր էլ է մեր դաշնակիցը, վստահ եմ՝ վաղն էլ է լինելու մեր դաշնակիցը։Եվ որպես դաշնակից, հիմնականում իրենք կատարել են իրենց պարտականությունները։





Բայց մենք պիտի հասկանանք շատ պարզ մի բան, որ էդ դանակցային հարաբերությունները միակողմանի չեն։ Մենք չենք կարող էստեղ նստել, ենթադրել, որ մենք միայն ռուսներից պիտի ուզենք, և իրենք իրենց զինվորներին պիտի բերեն էստեղ զոհեն, իրենք գազը մեզ ձրի պետքա տան։

Կարծես թե, իրենք մեզ պարտական են։ Չի կարող էդպիսի հարաբերություն լինել, մարդկային հարաբերություններում անգամ չկա էդպիսի բան։ Ընկերները նաև նրա համար են, որ իրար օգնեն, չէ՞, և ոչ թե միշտ մեկը մյուսին օգնի։ Եթե մեկը միշտ մյուսին օգնում է, դա արդեն ընկերություն չի։


Մենք ի՞նչ ենք տեսնում։ Չեմ ուզում նորից կրկնել էն, ինչ որ ասել եմ իմ հարցազրույցների ժամանակ։ Բայց եթե դու անհարգալից վերաբերմունք ես ցուցաբերում Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ, նա քո նկատմամբ հարգալի՞ց է վերաբերվելու։

Արա, դու ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում Ռուսաստանի նախագահին։ Ո՞վ դառար, դու ո՞վ ես։ Անկախ անձից՝ Պուտինն է, Մեդվեդևն է, Ելցինն է, անկախ դրանից։ Դու ո՞վ ես, արա, ինչի՞ ես էդ մարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերում։



Մեր օրենքներում, կոնկրետ արարողակարգի մասին օրենքում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների նախագահներին և վարչապետներին օդանավակայանում դիմավորում է ՀՀ վարչապետը կամ նախագահը։

Կարո՞ղ է էդ օրենքները մենակ մենք գիտենք։ Ռուսներն էլ, չէ՞, դրա մասին գիտեն։ Եվ երբ որ դու դա չես անում, հետո քո թիմով տարածում ես, թե գնացեք բոլորին ասեք՝ տեսնու՞մ եք՝ ես ինչ տղա եմ, Պուտինին ոնց վերաբերվեցի, էդ տղայություն չի, դա շան տղայություն է։ Ախր էդ բանը հենց էնպես չի կարող անցնել»։

 

поделись с друзьями


от admin

-->