>

Ոչ լիարժեք հայերենին տիրապետող, թերուս, մեկ դպրոցում սովորած մեկ այլ դպրոցից ատեստատ ձեռք բերած, ռուսերեն լեզվի մաման եթերով լացածրած ու ողջ հայ ազգի պատիվը բազմիցս գետնով տված դասալիք ստահակը ճողոպրել էր Ռուսաստան հերթական դասընթացներին ու ձեռքի հետ էլ Սոլովյովի մոտ հետույք մտնելու։ Մի պահ այնքան խորն էր տեղավորվել, որ ռուսի աղիների ջերմությունից խանդավառված ասաց Крым наш.

Սոլովյովը շտապեց կրկին հարցնել և ստացավ նորից նույն պատասխանը։ Հարցը փորձեց ավելի մատչելի տալ, որ նեղ մտահորիզոնով և թութակելու սովորությամբ հենց նոր «պալիտ» եղած շպիոնը կարողանա բառ առ բառ թարգմանելով հասկանա իր դուրս տվածի անիմաստությունը և ծնկած ասի, որ ռուսներինն է։




Քոչարյանի զոհերը

Աշխարհում սա աննախադեպ լկտիություն է, երբ որևէ երկրի ազգային անվտանգության նախկին տնօրեն չորեքթաթ վազում է որևէ երկիր ու այդ երկրի լեզվային առանձնահատկություններին բնավ չտիրապետելով իր թոթովախոս լեզուն է գործի դնում օճառման պրոցեսը ավելի ակնառու դարձնելու համար։





Ցեխ շպրտեց մի ամբողջ երկրի, ժողովրդի, պետության վրա ու ասաց ճշմարտության հետ աղերս չունեցող խոսքեր։ Նախ այդ տհաս ու ճղճիմ մսի զանգվածին հուշեք, որ երբեք ու երբեք Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ Վանեցյան Արթուրը Ռուսաստանի շպիոն է։ Ինքնախոստովանությունը պետք է իր անունից մատուցի այլ ոչ թե Փաշինյանի։ ՀՀ-ի շահին դեմ գնացող ու Շուշիի պաշտպանական դիրքերը առանց մեկ փամփուշտ կրակելու լքած և փախուստի դիմած, իսկ հետո որդու հետ Արցախյան հյուրանոցներից մեկի նկուղում որդու վախը բռնող գեներալի կոչում ունեցող կնոջ պահվածքով և արտաքինով Արթուր մորաքույրը օրենքի առաջ է պատասխան տալու դեռ և ես վստահ եմ, որ այդ օրը չի ուշանա։ Կուտոյանի սպանությունը մարսելուց հետո Սերժերի հետ բա մեծ-մեծ կխոսեն։

Ով տեղյակ էր Ալիևի հետի պայմանավորվածությունների մասին սպանվեցին, դրա համար էլ արխային երկրից դուրս են գալիս հետո հետ գալիս: Ոչինչ, քիչ մնաց։

Իսկ Նիկոլ Փաշինյանին եթերով կապիտուլյանտ անվանելով հավանաբար չի տիրապետում ինֆորմացիային, կամ իր թիմի չաղ կանայք չեն հասցրել հուշել, որ իր ժամանած երկրի ղեկավարն է կապիտուլյացիոն փաստաթուղթը կազմել, ինչը որ Պուտինը ինքն է հենց ասել։ Բոլորն էլ գիտեն, թե ով է կազմել և բոլորն էլ արդեն գիտեն, թե հանուն ինչի էր այս լայնածավալ պատերազմը ընդդեմ հայ ժողովրդի։ Իսկ Վանեցյանի նման գործ տվող տականք կնանիք ժողովրդի դատաստանին են արժանանալու ու թքեն դրա չեղած պատվի վրա էլ, իր հետ էս ամենի մեջ ներքաշված հարազատների վրա էլ!!!


Ռեգինե Պրազյան

«ԱԱԾ նախկին գեներալը աշխատանքից զրկվելով պարզապես շարունակում է իր գործառույթը։ Նա շարունակում է ռուսաֆիկացնել, ապապետականացնել Հայաստանը։ Նրանք դրա համար են մասնակցում ընտրություններին։ Այն, որ Ռուսաստանը այդ անասնաբույժ չեկիստին է ընտրել Հայաստանը ներկայացնել Սոլովյովի ծրագրում, խոսում է ամեն ինչի մասին։ Վանեցյանը պարզապես կատարում է այն աշխատանքը, որի համար վարձատրվում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը։



Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Մոսկվայում Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել։ Նա նախ հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է, ապա ասել, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ «Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, ովքեր ուղիղ չեն խոսում հարաբերությունների եւ խնդիրների մասին։ Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցը։ Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը՝ շտապելով ավելացնել, որ ինքը ռուսական կրթություն ունի, իր համար դա մշակույթի լեզու է և կարծում է, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի։ «Մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն ու ռուսախոս երկրներն են»,- ասել է Վանեցյանը։

Մեր հարցին՝ ինչպես է գնահատում այն փաստը, որ նման հայտարարություններ է անում մի մարդ, որը հավակնում է դառնալ ՀՀ վարչապետ, Խզմալյանը պատասխանեց.«Նրանք նման հայտարարություններ են անում, որովհետև իրականում ոչ պատիվ ունեն, ոչ խիղճ, ոչ ամոթ։ Նրանք նշանակվել են ժամանակին Ռուսաստանի կողմից, հիմա էլ շարունակում են այդ աշխատանքը։ Դավաճանները կատարում են այն, ինչի համար ստացել են իրենց 30 արծաթը։ Նրանց մանկամիտ սխալն այն է, որ նրանք կարծում են, թե Ռուսաստանը դեռևս կկարողանա որոշել ու իրագործել Հայաստանում։ Ռուսաստանը շուտով սեփական սահմանները չի կարողանա ինքնուրույն գծել։ Եվ մարդիկ, որոնք կապում են մեր երկրի ապագան Ռուսաստանի հետ՝ պետական հանցագործներ են։

Պարոն Վանեցյանը այդ հանցագործների վառ օրինակն է»,-ասաց Խզմալյանը՝ հավելելով, որ սա վերջին ընտրություններն են լինելու Հայաստանում, որոնք անցնելու են Ռուսաստանի թելադրանքի տակ։ «Այս բազմաքանակ ընտրությունները կոչված են ցույց տալու, որ Հայաստանում կա դեմոկրատիա։ Իրականում այստեղ երկու մեծ դաշտ կա։ Մեկը դա ռուսական շահերը պաշտպանող ուժերի դատն է, և մյուսը՝ շատ փոքր, սակայն օրեցօր աճող ազգային և ժողովրդավարական շահերը պաշտպանող դաշտն է։ Ռուսաստանը փորձում է հենց Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում ստեղծել տպավորություն, որ ինքը Հայաստանում ունի դաշնակիցներ։ Սոլովյովի հաղորդումը ավելի շատ ռուսական լսարանի համար էր։ Նրանք այնքան են փտել, որ ոչ Քոչարյանը, ոչ Վանեցյանը, ոչ մյուսները ոչ մի բան չեն կարող անել:

Տեսանյութը կարող եք դիտել Mer info tv   youtube-յան  էջուն

поделись с друзьями


от admin

-->