>

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել է երեկ խոստացած ձայնագրությունը Փաշինյանի մասին։

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել Բադեն-Բադենի կազինոներում։

«Երբ որ ես 2018թ. մայիսի 12-ին եղել եմ Սոչիում… էդտեղ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն: Գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը` Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը. դու հիմա էդպիսի մեծ վստահություն ունես և այլն, և այլն, և պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես:




Քոչարյանի զոհերը

Ասում եմ` օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասեք` ինչ ա նշանակում լուծել: Եվ նորից պատմում են ինձ էն, ինչ որ գրված ա Լավրովի պլանի մեջ` զորքերը հետ քաշի, բան և այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն:





Ես ասեցի էն, ինչ որ ասում եմ հիմա. որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում` շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չի, որը կարելի ա քննարկել և այլն:

Նույնիսկ ես սկի էս տարբերակի հետ համաձայն չեմ, դուք ինձ լրիվ ուրիշ բա՞ն եք ասում: Ու ըտեղ Պուտինն ասում ա… Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում ա, որ Ղարաբաղը այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի:

Ասում եմ` հոյակապ բան եք ասում, եկեք գրենք թղթի վրա, և կլինի մի թեմա, որը արդեն կլինի հետաքրքիր, որը ես դնելու եմ թևիս տակ, գնալու եմ ժողովրդիս ասեմ` ժողովուրդ ջան, ես սենց առաջարկ ունեմ, սա մեզ հետաքրքի՞ր ա, թե՞ չէ:


Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում. ասում ա`պարզապես ասում ա` եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասեցի` փաստորեն չեք ուզում, որ ձեր հազար տարվա ընկերը ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնա՞մ ազգի դավաճան: Ասեցի` չի լինի, դա չի լինի:

Ու էս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ, ես հասկացա, որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում, խոսալով, ժպտալով, խմելով, որի վերջում Ապրիլյան պատերազմն էր:

Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում ա լինի, պետք ա էս կանվեյերի վրից թռնել, թռնել ուրիշ տեղ, հաստատ, հաստատ դրա վրա չլնել:



Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլնի մի քիչ բան լինելով, բայց էդ կանվեյերից պետք ա դուրս պրծնել: Ու էդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր, շատ, չափազանց ռիսկային էր»:

Նիկոլ Փաշինյանը հավանաբար այս մասին խոսել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, և սա փոխանցվել է Սերժ Սարգսյանին խմբակցությունից դուրս եկած որևէ պատգամավորի ձեռքով:

Ի դեպ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած «սկանդալային» ձայնագրությունը, որը այսօր բուռն քննարկվում է համացանցում, դեռ ամիսներ առաջ՝ ամբողջական տարբերակով հրապարակված է եղել :

Հրապարակված ձայնագրությունում որևէ գաղտնի տարր չկա:

Հավելենք, որ 2018-ի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի դահլիճում հանդիպում էր հրավիրել լրատվամիջոցների ղեկավարների հետ։ Հանդիպմանը նա անդրադարձել էր նաև Ղարաբաղի խնդրին։

 

поделись с друзьями


от admin

-->