>

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, որը դաշինք է կազմել պետությունից կես մլրդ դրամ հափշտակելու գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանի հետ, իսկ վերջերս էլ հավատարմության անհույս երդումներ է տալիս Ռուսաստանին, դեռ ԱԱԾ պետ եղած ժամանակ կասկածելի «բացթողումներ» է ունեցել։

Ավելին, հենց այդ բացթողումներն այսօր ճանապարհ են հարթել նրա համար դեպի քաղաքականություն, եթե հաշվի առնենք, որ նա դաշինք է կազմել այն մարդկանց կամ նրանց շրջապատի հետ, ում նախկինում հետապնդում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ։ Հաստատված փաստ չկա՝ արդյոք իրակա՞ն են խոսակցությունները՝ հետախուզվողների՝ որոշակի գումարի դիմաց Հայաստանը լքելու մասին։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Հայաստանից փախել են խոշոր ֆինանսական չարաշահումների և Մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին պաշտոնյաներ, գաղտնալսել են նրա, վարչապետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, ԱԱԾ-ից անհետացել են խիստ գաղտնի փաստաթղթեր։





Civic.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ ճշտելու, թե Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ ղեկավար լինելու տարիներին քանի՞ քրեական գործ է հարուցվել և քանի՞ անձի նկատմամբ է հայտարարվել հետախուզում։ Ի պատասխան մեր հացադրումների՝ ԱԱԾ-ից պատասխանել են, որ 2018թ․ մայիսի 10-ից մինչև 2019թ․սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող 31 քրեական գործերով 56 մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մեր հարցման մեջ նաև նշել էինք այն ժամանակահատվածը, որը ցույց կտար նախքան Արթուր Վանեցյանի պաշտոնավարումը՝ քանի՞ անձի նկատմամբ է հայտարարվել հետախուզում, այսինքն քանի անձ է խուսափել քրեական պատասխանատվությունից։ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ 2018թ․հունվարից մինչև նույն թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործերով 12 մեղադրյալների նկատմամբ է հայտարարվել հետախուզում։

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնավարման տարիներին հաջողեցին երկրից փախչելու միջոցով խուսափել քրեական պատասխանատվությունից «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի փեսա, փողերի լվացման և մի քանի մլրդ հարկ թաքցնելու մեջ մեղադրվղ Միքայել Մինասյանը, ապացույցներ կեղծած «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը,


«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, Քոչարյանի հետ փայատեր գործարար 5 մլրդ դրամ հարկ թաքցնելու և կաշառքի գործով մեղադրայլ Սամվել Մայրապետյանը, չարաշահումների համար մեղադրվող ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (ալրաղացի Լյովիկ), ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը։

Նշված անձանց դեմ քրեական գործերը հարուցվել են տարբեր մարմինների կողմից՝ ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ։ Հայտնիներից միայն Սերժ Սարգսյանի եղբորորդիներ Հայկ Սարգսյանն ու Նարեկ Սարգսյանն են հայտնաբերվել Արթուր Վանեցյանի պաշտոնավարման տարիներին։



Ըստ ԱԱԾ-ի տրամադրած տեղեկանքի՝ 2021թ․ մայիսի 27-ի դրությամբ հետախուզման մեջ է 41 մեղադրյալ։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը իր ընտրական ցուցակի պատվավոր 11-րդ տեղում ներառել էր ՀՀԿ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։ Հատկանշական է, որ նաև Միհրան Պողոսյանին էր հաջողվել խուսափել քրեական պատասխանատվությունից հենց Արթուր Վանեցյանի պաշտոնավարման տարիներին՝ ի թիվս այլ նախկին պաշտոնյաների և արդյունքում հայտնվել էր Արթուր Վանեցյանի գլխավորած ընտրական ցուցակում։

ԿԸՀ-ն որոշում կայացրեց Մոսկվայի և Բելգորոդի ուսումնական հաստատություններից կեղծ տեղեկանքներ տրամադրած թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչել, իսկ Ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ։

Сообщение Որքան հետախուզվող է լքել Հայաստանը Վանեցյանի ԱԱԾ պետ լինելու ժամանակ և ինչի՞ դիմաց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->