>

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐ սԵՌԺԻԿ սԱՐԳՍՅԱՆԸ

Ուշադիր նայիր քո այս լուսանկարին, խղճուկ ու ողորմելի սեռժիկ, հիշո՞ւ ես այդ պահը, երբ արդեն պիտի հրաժարվեիր իշխանությունից: Դու, բոլոր ժամանակների մաֆիայի կնքահայր սեռժո, իհարկե, խորամանկորեն տարածեցիր, թե քո այդ քայլով իբր արյունահեղություն ես կանխել:

Հա, էլի, մենք էլ հավատացինք քեզ նման խաբեբային ու ահաբեկչին:




Քոչարյանի զոհերը

Դու՝ արյան սովոր սեռժիկ, դու նենգ ես, խորամանկ ու դավադիր ես, դու գիտեի՛ր պատերազմի վտանգը, գիտեիր նաև, որ մեր բանակը չի դիմանալու ադրբեջանի ու թուրքիայի հարվածին: Չէր դիմանալու, որովհետև հանցագործ ռոբիկն ու նույնքան հանցագործ դու բանակին հատկացվելիք գումարները գրպանել ու միլիարդատերեր էիք դարձել:





Եվ բանակի օդն անպաշտպան էր, զենքը՝ հնացած ու անմարտունակ: Դրան գումարվեց ռոբիկի և քո ղեկավարած ղարաբաղյան մաֆիոզ, մարդասպան կլանի դավադրությունը հայ զինվորի, Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Եվ արդյունքում Նիկոլ Փաշինյանին դարձրիք քավության նոխազ: Գող, ավազակ սեռժիկ, դա քո, մարդասպան ռոբիկի և ղարաբաղյան հայատյաց կլանի դավաճանական պլանն էր:

Դա անհայրենիք ներքին թուրքերիդ սադրանքն էր հայ զինվորի ու հայրենիքի հանդեպ: Դուք, սրիկաներ, դավաճանաբար սպանեցիք հայ հերոս և նվիրյալ զինվորներին: Նզովվեք դուք, ստահակներ:

Եվ հիմա դու, ազգի թշնամի սեռժիկ, անամոթաբար նորից հայտնվել ես ու քո տհաճ դեմքով, քո անդուր ժպիտով ու նույնքան անդուր մանկլավիկներով եկել ես ու նողկանք ես առաջացնում մարդկանց մեջ: Վաղուց քեզ չէինք տեսել ու մտածում էինք, թե մարդ է, նամուսի, թասիբի մի քանի կտոր կունենա ու, իր կատարած հանցանքների համար, անհարմար կզգա նորից հայտնվել մարդկանց աչքին:

Բայց, չէ՜, ի՜նչ թասիբ, ի՜նչ նամուս, այդ հատկանիշները նորմալ մարդու համար են, իսկ դու ընդամենը խաղամոլի, թմրամոլի, խաբեբայի, մադասպանի մեկն ես: Հիմա դու էլի՞ խոստումներ ես շռայլելու, այ սրբապիղծ, քաղաքական աղբանոց նետված համաշխարհային խաբեբա ու սրիկա սեռժիկ, էլի՞ խոսելու ես Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելո՜ւ, «Արմենիկում» դեղամիջոցի վերարտադրությա՜ն մասին, էլի՞ շարունակելու ես քո այլ և այլ բլեֆները ներկայացնել ժողովրդին, որը շատ լավ է հիշում քո կեղտոտ անցյալը, հիշում է անգամ ցինիկ արտահայտությունդ.

«Ինչքան ուզենք կխփենք»: Կխբես, բա չէ: Այդ նույն ցինիկ պահվածքով աքլորացել ու մոնո ներկայացումներ ես տալիս: Խոսում ես միայն դու, որովհետև քո դեմ չկան այն լրագրողները, որ հակադարձեն քեզ՝ վկայելով մարտի 1-ը, որի արյունոտ ուղեգորգով գնացիր դեպի նախագահական նստավայր: Վկայեն հոկտեմբերի 27-ը, երբ դու՝ ազգային անվտանգության ծառայության պետդ, «լռվել» էիր Գորիսում և, իբր թե, չէիր կարող շտապ վերադառնալ: Այդ ինչո՞ւ էիր թաքնվել, այ խարդախ գյադա, այ մարդասպան, իբր դու տեղյակ չէի՞ր, թե ինչ է կատարվելու Ազգային ժողովում…


Ասենք, հանկարծ լրագրողներից մեկը չհարցներ, թե Արցախով «մտահոգվածդ» չէ՞ր ժամանակին ասում, թե՝ Աղդամը մերը չի: Արցախով «մտահոգվածիդ» հարցնող չէր լինի, թե սեռժ սարգսյան, չե՞ս հիշում, թե քո մասնակցությամբ ինչ դավաճան համաձայնության արդյունքում հարյուրից ավել ջահել զինվորների մատաղ արեցիր ապրիլյան պատերազմում ու այդ քո սարքած պատերազմի արդյունքում կորցրած տարածքները համարեցիր անմշակ, ոչ պիտանի հողեր:

Գետինը մտնես, այ դաշտամուկ: 2008-ի փետրվարին էլ, երբ ոչ բարով վարչապետ էիր, ԻԲՐ չես մասնակցել էն մարդակեր ռոբի հրավիրած խորհրդակցություններին, ԻԲՐ խաբար չես, որ քո նստավայր կառավարական շենքի ներքնահարկում Արցախից բերված զինվորականներ են եղել, ԻԲՐ խաբար չես, թե նրանց ով է կերակրել, ով զինել, ով հրահանգել, թե ինչ պիտի անեն մարտի մեկի վաղ առավոտյան: ԻԲՐ տեղյակ չես, թե նրանց ինչ հրահանգ է տրվել՝ խաղաղ միտինգավորներին ծեծելով, ջարդելով հանել «Ազատության» հրապարակից, նրանց սպանելու, կալանավորելու ճանապարհով քո մուտքը բացել դեպի նախագահի աթոռ:

Բա որ հարցնեն նաև փեսա միշիկիդ տրված քո արտոնությունների՞ մասին, որի հյուսած մեդիա դաշտի սարդոստայնից քո գահից քեզ ցած նետելուց հետո էլ հնարավոր չէ ազատվել՝ այնքա՜ն խիտ եք հյուսել այդ անտեր սարդոստայնը:

Եվ այս մութ ու կեղտախառն անցյալն ունենալով՝ դեռ երես էլ ունես մարդամեջ մտնել, էն քո թուլա շներին էլ հետդ ման ածելով այգիներում նարդի խաղացող տարեցների շրջանում: Այդ մարդկանց հանգի՞ստն ինչու ես խաթարում, նրանք հազիվ են պրծել քեզանից, հայրենիքը ծախող այ ոճրագործ, ժողովրդից մերժված կուսակցության պարագլուխ:
Վայ քեզ, անցյալը ետ բերելու համար անհույս տառապող սեռժիկ, դու այդ ո՞ւմ հույսին ես մնացել:



Երևի չարժեր քո մասին խոսելով այսքան ժամանակ վատնել, բայց դե դեբիլներին երբեմն հասկացնել է պետք, որ դուք դեբիլ եք, թե չէ չեն գիտակցի իրենց այդ կարգավիճակը և կշարունակեն անհույս ջիգեր թափել՝ դուրս գալու իրենց շատ սազական ու շատ խորը քաղաքական աղբանոցից:

Իսկ հակառակ քեզ ու քեզ նմանների ցանկության, սեռժիկ սարգսյան, ժողովուրդը լսում է իր ընտրյալ Վարչապետին, լսում ու համախմբվում է նրա շուրջը: Ինչքան դուք վայրահաչում եք, նույնքան ավելանում են մեր երկրի վաղվա ապագան որոշակիորեն տեսնողներն ու այդ ապագային հավատացողները: Այ սա՛ է պալատական խարդավանքների սովոր, բանակի հասանելիքն ու ժողովրդի ունեցվածքը թալանողի քո ողբերգությունը, թալանչի՛ սեռժիկ սարգսյան:

Իսկ ժողովուրդը շարունակում է անցնել իր ապագան կերտելու ճանապարհով, և հունիսի 20-ի ընտրություններն ընդամենն այդ ճանապարհի մի մասն են՝ հաղթահարելի՛ մասը:
Հիմա, պարզապես, իմ սիրելի ժողովրդին ուզում եմ դիմել մի խնդրանքով:

Սիրելիներս, արդեն այնքա՜ն ենք վարժվել սեռժիկ անունով նաև նարիմանով կոչված սրա ստերին, խարդավանքներին, դավադրություններին, սրա սրբապիղծ ու մարդասպան լինելուն, որ արժե բանի տեղ չդնել: Մի՛ զայրացեք, որովհետև աթոռապաշտ այս կերպարն իր աթոռը կորցնելուց հետո խելքի մի մեծ մասն էլ է կորցրել և, բնականաբար, ինչ ախմախություն ասես դուրս է տալու: Թեթև տարեք:

Իսկ մենք հավատանք մեր հավաքական ուժին, մեր անկոտրում կամքին, մեր վճռականությանը, որով վստահաբար կերտելու ենք մեր ԱՊԱԳԱՆ:

ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ’ ԱՊԱԳԱ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ԿՆՔԱՀԱՅՐ սԵՌԺԻԿ սԱՐԳՍՅԱՆԸ․ Ալիս Սողոմոնյանի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->