>

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Շուշին դիտավորյալ հանձնելու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս թեմային անդրադարձավ քարոզարշավի շրջանակում Օձունում քաղաքացիների հետ հանդիպմանը:




Քոչարյանի զոհերը

«Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեիք: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞:





Հիմա Շուշիում եղած և Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք, թե ով է հանձնել Շուշին: Սեյրան Օհանյանը եղել է այնտեղից պատասխանատուներից մեկը, նախկին ԳՇ պետն իրենց թիմում է, թող ասի, թե ով է հրաման տվել, թող կանգնի ասի, թե ասել են Շուշին հանձնի: Այսինքն` ես հրամա՞ն եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,-հարցրեց նա:


Փաշինյանը նկատեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ դեռ 2018-ի մայիսից ասում էին, թե Փաշինյանը եկել է իշխանության, որ հողերը տա:

«Ինչու էին ասում, որովհետև իրենք բերել հասցրել էին այն եզրին, որ հողերը պետք է տաս….



Եվ մենք դրա դեմ պայքարել ենք, հուսահատ կռիվ ենք տվել, բայց ինչի՞ համար, որովհետև իմացել ենք, որ այն եզրը չի երևում, որտեղ պիտի տանք ու որտեղ այդ ամեն ինչը պետք է կանգնի, որովհետև հաջորդ փուլով Ադրբեջանի ներքին տեղահանվածների անվան տակ ադրբեջանցիները պիտի վերադառնային Ղարաբաղ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցն էլ անորոշ էր մնում:

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Արագածոտնում նշել էր՝ հիմնավոր կասկածներ ունի, որ Շուշին հանձնվել է:

 

поделись с друзьями


от admin

-->