>

«Բիզնես-Դիալոգ» ըներությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ» ըներության կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացված անմիջական սոցիալական հարցումների շեշտադրումը դրվել է երեք հիմնական հարցերի վրա՝ երկրի անվտանգություն, սոցիալական արդարություն,




Քոչարյանի զոհերը

աշխատանք և արժանապատիվ կյանք: 03.062021-10.06.2021թթ. ընկած ժամանակահատվածում կատարված հերթական սոցիալական հարցումների արդյունքների ամփոփմամբ առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:





Հարցմանը մասնակցած 925 քաղաքացիներից 231- իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 206-ը «Իմ քայլը» դաշինքին , 192-ը՝ «Հայաստան» դաշինքին:

Մինչդեռ որոշ կազմակերպություններ աղավաղում են իրականությունը, ներկայացնում խեղաթյուրված տվյալներ և կոծկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջատար լինելու հանգամանքը»:


Հիշեցնենք, որ ժամեր առաջ  «GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացրեց,

թե ում վարկանիշն է ավելի բարձր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում:



Նա նշեց՝ ըստ արդյունքների »Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։

Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս ,

իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկսով։

Сообщение Րոպեներ առաջ հրապարակվեց այսօրվա երկրորդ սոցհարցման արդյունքները․ Առաջատարի փոփոխություն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->