>

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։

Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան  չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։




Քոչարյանի զոհերը

Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։


Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր»:





Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։

Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ  օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։

Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։

Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։


Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով»

Հիշեցնենք նաև, որ այսօր Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր․

«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ իմքայլականների 5-րդ համարը». Սերժ Սարգսյան



«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը:

Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե ով, Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թե Հայաստանի

թիվ մեկ օլիգարխը ով է և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքը կապիտուլյանտի մասին է։

Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- Վայոց Ձորի մարզում անցկացված «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը:

«Մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք, անցել է շուրջ 3 տարի, որևէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ,

իսկ իշխանափոխությունից հետո կտեսնեք, թե ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին՝ թալանչիներին բացահայտելու համար:

Տեսաք, թե ինչ տեղի ունեցավ կազինոների հետ, քար լռություն և ոչ մի փաստ, ու գալու է ժամանակը,

որ այդ կազինոների մասին ասած ստերը մտցնելու ենք իր բերանը, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 

поделись с друзьями


от admin

-->