>

Քիչ առաջ Արմավիրի նախկին մարզպետ Ռուբեն Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը հայտնեց, որ Արմավիրում դատավորները հրաժարվում են Խլղաթյանի մասով արդարադատություն իրականացնել: Այս պահին մեկ դատավոր ինքնաբացարկ է հայտնել:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանույթունը հայտնել էր, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեներ ապահովելու և





Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիրի նախկին քաղաքապետը, որն ընդգրկված է նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պատրաստվում է 9 միլիոն դրամ փոխանցել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդա գյուղի բնակիչը բռնվել են 9 միլիոն դրամ ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին ու բերման ենթարկվել բաժին:




Հարուցված քրեական գործի շրջանակներում նրանք ձերբակալվել են։

Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

поделись с друзьями


от admin

-->