>

«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգեւորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։




Քոչարյանի զոհերը

Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզերի, որտեղ, տարբեր հարցումներով, 4-5-րդն է, որոշ տեղերում զիջում է անգամ «Լուսավորին»։





Արմավիրի ռեյտինգին նպաստել է Ծառուկյանի գինու գործարանի փաստը, աշխատատեղերից բացի՝

մարդիկ Ծառուկյանի հետ են կապում իրենց օրվա հաց վաստակելու խնդիրը։


Սակայն ԲՀԿ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրություններում հնարավոր է նախորդ տարիների պատկերը չկրկնվի, ոչ միայն այն պատճառով, որ ավելի ռադիկալ ուժեր են մրցում, եւ ընտրությունների բնույթն է տարբեր, այլեւ Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի պատճառով մեծ կորուստ են ունեցել։



Նովոյի որդին՝ Քաջիկ Գեւորգյանը, ԲՀԿ ցուցակում է, սակայն ամիսներ առաջ մեծ որդին՝ Արտակը, տհաճ միջադեպ է ունեցել Հոկտեմբերի համայնքապետի հետ, եւ 5 հազար ընտրող ունեցող գյուղի ղեկավարը որտեղ նստում՝ երդվում է, որ ԲՀԿ-ն իր գյուղից ձայն չի տանելու։

 

 

поделись с друзьями


от admin

-->