>

Մեր տեղեկություններով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկումը ձգձգվում է, թեև ենթադրում էր հրատապ քննություն։ Արդեն 3 դատավոր հրաժարվել է Խլղաթյանի գործը քննելուց: Իսկ նա շարունակում է կալանքի տակ մնալ:

Դատավորները, ըստ ամենայնի՝ գտնվում են ուժեղ ճնշման տակ, որոնց առաջ պահանջ է դրվել կալանավորել Արմավիրի նախկին քաղաքապետին՝ անկախ հիմքերի բացակայությունից։

Նախաքննական մարմինը փորձում է գտնել այնպիսի դատավոր, որը պատրաստ է դակել իրենց միջնորդությունները։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ Ռուբեն Խլղաթյանը բերման է ենթարկվել նախօրեին՝ 17.30-ի սահմաններում, ապա ժամեր անց ձերբակալվել: Խլղաթյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի կասկածանքով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։


Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը մակագրվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն քննությունն այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ կասկածելով, որ դատավորը կարող է ինքնուրույնություն ցուցաբերել։





Դրանից հետո գործն ուղարկվել է Երեւան՝ պատճառաբանությամբ, որ այն գտնվում է ՀՔԾ-ի քննության տիրույթում, թեեւ օրենքը թույլ է տալիս քննություն իրականացնել այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ձերբակալությունը: Տեղափոխման իրական պատճառը թերեւս ավելի «հարմար» դատավոր գտնելն է, որը կհամաձայնի Խլղաթյանին կալանավորել:

Նախկին քաղաքապետին ձերբակալելու որոշման դեմ գործի քննությունը մերժվել է եւս մեկ դատավորի կողմից, այս պահին մակագրվել է Շենգավիթի դատավոր Վաչե Մարգարյանին, սակայն վերջինս էլ անհետացել է, փաստաբանների գրությանն ի պատասխան դատարանից այսօր առավոտյան

ժամը տասի կողմերը տեղեկացրել են, որ գործը մակագրվել է, բայց չի տեղեկացվել, աշխատակազմից հաստատել են՝ դատավորը դեռեւս տեղյակ չէ, նրա հետ չեն կարողացել կապ հաստատել, որից հետո դատավոր Մարգարյանի աշխատակազմը եւս փաստաբանների համար դարձել է անհասանելի:


Մինչդեռ, հիշեցնենք, որ ըստ օրենքի՝ ձերբակալության դեմ բերված օրենքը պետք է քննության առնվի անհապաղ՝ ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, իսկ քննությունը կարող է մինչեւ 72 ժամ ձգվել,  Խլղաթյանի ձերբակալությունից  մոտ 36 ժամ է անցել, սակայն քննության չի առնվել:

Մեզ ասացին, որ փաստաբան Գայանե Պապոյանը բողոքներ է ներկայացրել դատարանի նախագահին, որոնցից մեկով խնդրում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վաչե Մարգարյանն անհապաղ քննարկի դիմումը, մյուսով էլ՝ տրամադրել  դատավոր Մարգարյանի այսօրվա ծանրաբեռնվածությունը 10.30-ից սկսած, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու է հապաղում:

Մենք կապ հաստատեցինք Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանի հետ, ով նշեց, որ այս պահի դրությամբ Վաչե Մարգարյանի աշխատակազմից իրենց զանգերին չեն պատասխանում, իրենք էլ որեւէ զանգ չեն ստացել եւ ինքը, այո, դիմում է ներկայացրել  դատարանի նախագահին՝ խնդրելով դատավորի զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել:

Հավելենք, որ մեկ այլ գործով քիչ առաջ դատարանը բավարարել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ԲՀԿ ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։



«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել են Հատուկ քննչական ծառայությունից։

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին

մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի,

2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Сообщение Զանգվածային «ատկազներ» դատավորների կողմից․ Իրավիճակը մտել է փակուղի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->