>

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ Արմեն Աշոտյանն այսօր՝ հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իրենց նախընտրական, քարոզչական հոլովակը, որը Հ1-ը մերժել է:

«Մեր տեսահոլովակում ներառված են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից հատվածներ, մասնավորապես՝ նախագահ Սարգսյանը խոսում է այն մասին, որ կազինոների մասին ստերը մտցվելու են նրա բերանը:

Հ1-ի աշխատողները մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը: Տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր Հայաստանի ամենաատելի օլիգարխներից Խաչատուր Սուքիսյանին (Գռզոյին), որը հանգարվանել էր դավաճանների ցուցակում, որպես 5-րդ համար: Այդտեղ կար հետևյալ հատվածը, որ Գռզոն ՀՀ-ի ամենաատելի օլիգարխն է:

Առաջին դրվագը Հանրայինը մերժել է, որպես վիրավորանք, 2-րդ դրվագը՝ որպես զրպարտություն»,-այս մասին ասաց Արմեն Աշոտյանը:




Քոչարյանի զոհերը

Նրա խոքով՝ Հ1-ը նշանակել է իրավաբանի, որի հետ պետք է բանակցեն «Պատիվ ունեմ» շտաբի իրավաբանները:

Հիշեցնենք, որ նախօրեին Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպման ժամանակ Խաչատուր Սուքիասյանի մասին մասնավորապես ասել էր․


«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ իմքայլականների 5-րդ համարը». Սերժ Սարգսյան





«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը:

Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե ով, Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թե Հայաստանի

թիվ մեկ օլիգարխը ով է և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքը կապիտուլյանտի մասին է։

Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- Վայոց Ձորի մարզում անցկացված «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը:

«Մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք, անցել է շուրջ 3 տարի, որևէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ,


իսկ իշխանափոխությունից հետո կտեսնեք, թե ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին՝ թալանչիներին բացահայտելու համար:

Տեսաք, թե ինչ տեղի ունեցավ կազինոների հետ, քար լռություն և ոչ մի փաստ, ու գալու է ժամանակը,

որ այդ կազինոների մասին ասած ստերը մտցնելու ենք իր բերանը, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Այս հայտարարությունից ժամեր անց Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխան էր հրապարակել Սերժ Սարգսյանին.

Նա մասնավորապես ասել էր․

«Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։



Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ  օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։

Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։

Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։

Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով»։

Այս ամենի ֆոնին ուշ երեկոյան թեմայի առնչությամբ հայատարարություն է տարածում «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, որում մասնավորապես ասվում էր․

«Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։

Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան  չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։

Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։

Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր»:

Сообщение Գռզոն ՀՀ-ի ամենաատելի օլիգարխն է․ ․․ Արմեն Աշոտյանն էլ «լավ կպավ» Խաչատուր Սուքիասյանին․ Հայտարարություն появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->