>

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին և հայկական կողմից Աղդամի ականապատ տարածքների քարտեզների` Ադրբեջանին փոխանցվելուն:

Նա նշել է. ՛՛Ես ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ և մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմն ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված 15 ՀՀ քաղաքացու և նրանց Վրաստանի տարածքով վերադարձրեց իրենց ընտանիքներ:




Քոչարյանի զոհերը

Մեր ակտիվ ներգրավվածությունը հնարավորություն տվեց նաև, որ հայկական կողմը ականապատված տարածքների վերաբերյալ կարևոր նյութեր հանձնի ադրբեջանական կողմին՛՛:





Վրաստանի վարչապետը հավելել է, որ ինքն անձամբ անընդհատ կապի մեջ էր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

՛՛Հատկանշական է, որ մեր ռազմավարական գործընկերոջ`ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ և գործընթացում մեր զգալի ներգրավմամբ, հատուկ քայլ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ:


Ես ողջունում եմ մեր հարևան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմքեր ստեղծի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:

Մենք պատրաստ ենք ապագայում, անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում օգնելու մեր գործընկերներին և ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները:



Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 ձերբակալված հայ զինծառայողի փոխանցումը Երևանին՝ ականազերծման քարտեզի դիմաց: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկար սպասված և հիանալի նորություն: Մենք ողջունում ենք կողմերի նման քայլերը»,-գրել է նա:

Сообщение Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի 15 հայ գերիների վերադարձի մասով հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->