>

Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար: Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ:





Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել,


առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին `Ադրբեջանին և Հայաստանին, որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», — ասել է Զալկալիանին:



Հունիսի 6-ին Ռիկերը ժամանել էր Վրաստան ՝ պաշտոնապես սկսելով շրջագայություն` Հարավային Կովկասի երկրներում: Զալկալիանին շեշտում է, որ ամերիկյան պատվիրակությունը վերադարձավ Թբիլիսի՝ Բաքվում և Երևանում կայացած հանդիպումներից հետո հարցի քննարկումը շարունակելու նպատակով:

Վրաստանի արտգործնախարարը հույս ունի, որ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձը հիմք կհանդիսանա` ինչպես մարդասիրական, այնպես էլ այլ կարևոր հարցերի լուծման նոր ձևաչափ ստեղծելու համար:

Aliq. ge

Сообщение Հայաստան-Ադրբեջան գործարքը 3 ամիս նախապատրաստվում էր. Վրաստանի ԱԳ նախարարը ուշագրավ մանրամասներ է հրապարակել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->