>

Այսօր բոլորս էլ լսելով մեր 15 գերի եղբայրների վերադարձի մասին՝ անմիջապես մտովի հիշել ենք Վարչապետ Փաշինյանին և Արցախում Ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Մուրադովին։

Վարչապետին հիշել ենք, քանի որ նախընտրական այս գերլարված փուլում գերիների թեկուզ այս փոքր  թվով վերադարձը նրան մեծապես կօգնի վարկանիշի հարցում՝ ի դեպ ուզենք դա մենք թե ոչ, իսկ այ Մուրադովին հիշեցինք, քանի որ պատերազմի ավարտից ի վեր բացարձակ բոլոր գերիները վերադարձվել են նրա անմիջական մեծ և ծանր ջանքերի շնորհիվ․

Դա հաստատված փաստ է, որի մասին գիտի ողջ հայ ազգը․  Եկեք ընդունենք, որ ցանկացած պահի խոսելով գերիներից՝ մտովի անմիջապես հիշում ենք նաև Մուրադովին։

Եվ ահա այս ամենի ֆոնին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ միջնորդի ով լինելու և ընդանրապես գործընթացի վերաբերյալ ուշագրավ և  սենսացիոն տեղեկատվություն հրապարակեց․




Քոչարյանի զոհերը

Նա մասնավորապես ասաց․

«Մամուլում տեղեկություն կա, որ մենք ականապատ դաշտերի քարտեզներ ենք փոխանցել Ադրբեջանին։ Դա ճիշտ է, համապատասխանում է իրականությանը։


Բայց ես ուզում եմ ասել, որ մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել։ Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններով անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։





Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի թիկունքում։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենա պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման մարմինների փնտրտուքի հարցում կառուցողական մթնոլորտ ստեղծենք։

Բայց ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի ձևով Ադրբեջանի ղեկավարությունը դադարրեցրեց մեր գերիների վերադարձը և հայտարարեց միջազգային հանրությանը, որ Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել։

Պաշտոնապես ասում եմ՝ մենք երբեք չենք հրաժարվել դրանից։ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը»։

Փաշինյանը նաև հայտնել էր, որ 15 րոպե առաջ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ ՀԻմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասել էր նա։։


Այնպես որ, եկեք մեր եղբայրներին բարի վերադարձ մաղթենք»,- ասաց նա։

Ներկայացվեց նաև գերիների անունները․ Նրանք են՝

Ստեփանյան Արթուր` Արմավիրի մարզից, Էլիբեկյան Գեղամ` Արտաշատից, Սեդրակյան Ալեքսանդր` Արմավիրից, Գասպարյան Էրիկ` Երևանից, Բաբայան Սաշա` Մասիսից, Անդրեասյան Արտակ` Էջմիածնից, Խաչատրյան Էրիկ` Մասիսից, Սերունյան Նարեկ` Հրազդանի գյուղ Քաղսի, Պետրոսյան Սասուն` Արցախի Ստեփանակերտից, Սարգսյան Վրույր` Կոտայքի մարզից, Գուդոյան Արմեն` Գեղարքունիքի մարզի Վարդենիսից, Հովհաննիսյան Բորիս` Ալավերդիից, Աբգարյան Արթուր` Արմավիրց:

Նա նշեց, որ այս ցուցակում են նաև վերջերս Վարդենիսից գերեվարված 6 զինծառայողներից 4-ը, Արցախի Խծաբերդ-Հին թաղեր հատվածում, ինչպես նաև պատերազմի ընթացքում գերեվարվածներ:

Մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն ևս՝



Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու գործընթացին: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարությունը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացու: <…> Վրաստանը ապագայում էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին և ակտիվորեն մասնակցել առաջին հերթին հումանիտար հարցերի լուծմանը», — նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Հավելենք նաև, որ գերիների վերադարձի մասին առաջինը հաղորդագրություն էր տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն․ Այնտեղ մասնավորապես ասվում էր․

Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։  Գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։

Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:

«Պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի քարտեզ տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր հանձնվել են Հայաստանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել հակատանկային և հակահրթիռային 97 000 ականների տեղակայման քարտեզը:

Сообщение Գերիների վերադարձի առեղծվածային միջնորդը բացահայտվեց․ Պուտինը հիստերիայի մեջ է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->