>

Գերիների վերադարձը տեղի է ունեցել ադրբեջանա–վրացական սահմանին` վրացի պաշտոնյաների մասնակցությամբ։ 15 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելու հարցում վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը։


Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը, որը քաջատեղյակ է իրավիճակին: Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հարցն այն է, որ Շահումյանի շրջանում (Քելբաջար) ադրբեջանցի լրագրողների պայթելուց հետո ադրբեջանական կողմը համառորեն միջնորդներին խնդրել է օգնել ականապատ տարածքների քարտեզները ստանալու գործընթացում:








Քոչարյանի զոհերը

Կայքի աղբյուրը հայտնել է, որ վերջին շրջանում գեներալ Մուրադովը սերտ շփումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ հրամանատարության հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ:


«Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը»,- գրել էր նա։



Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Сообщение Գեներալ Մուրադովը այս ձեռքբերման մեջ ևս իր ուրույն տեղն է ունեցել․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->