>

Հեղափոխության Պահապաններ խմբի անդամ Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Օսիպյան Վալերիկը երբ խոսում է Հայկ Սարգսյանի «արկածների մասին» պիտի հիշի 2019 թվականը, երբ ողջ համակարգը դուրս էր եկել իր դեմ ու Վալերիկը ոստիկանապետ լինելով ստիպված էր դողդողացող ձայնով զանգել ու խնդրել, որ հետը բանակցեմ։

Այ «կանաչի ծախողներից նալոգ հավաքող» մոռացե՞լ ես ոնց էին նվաստացնում քեզ տեղակալներիդ մոտ։




Քոչարյանի զոհերը

Ու մենակ Նիկոլ Փաշինյանի խաթր էր, որ քեզ մինչև վերջ չճխլեցինք։ Գիտե՞ս ինչի՞, որովհետև Բագրատաշենից մինչև Մեղրի զանգում էին ինձ ու ասում, որ պատրաստ են իրենց բաժիններով միանալ, բայց Փաշինյանի խաթր էր, համոզել եմ, որ բաժինները չգան Երևան կաբինետիդ մեջ ականջներդ ոլորեն։


Հիշու՞մ ես չէ՞, երբ հոգեվարքի մեջ ընկած խնդրում էիր բաժինը աշխատի, իսկ քո վրա շարքային օպերը գոռում էր… Հիշու՞մ ես Վալերիկ, ոնց էիր վախից քո ոստիկաններին դավաճանե՞լ։ Այ Ախռաննիկ քո արկածների մասին մտածի…





Եթե ինչ որ բան էլ մոռացել ես, ես լավ հիշում եմ՝ փաստերով ու ապացույցներով կհիշացնեմ։ Գնա սուս փուս նստի բուդկեդ…

Հիշեցնենք, որ նախօրեին Գավառում Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով`

իմքայլական սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

«Ինձ մի անգամ Վալերիյ Օսիպյանը, երբ արդեն Արթուր Վանեցյանն սկսել էր խաղեր տալ, ասաց.


«Պարոն Սարգսյան, Արթուր Վանեցյանը դավաճանելու է վարչապետին:

Ասաց` բայց ես կյանքում չեմ դավաճանի, նա ինձ վարչության պետի տեղակալից բերել ու սարքել է ոստիկանության պետ, ես իրավունք չունեմ նրան դավաճանելու:

Ու այս մարդը այսօր գնացել դառել է Ռոբերտ Քոչարյանի չգիտեմ ինչը»,-իր ելույթում ասել է Հայկ Սարգսյանը:

Վալերիյ Օսիպյանը, Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սարգսյանի ասածները, ասաց.



«Ի՞նչ Պարոն Սարգսյան, ինքը ինձ համար ընդամենը շիշ բռնող է, մոռացել է, թե ինչ պաշտոն եմ ես զբաղեցրել և իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում։

Թե՞ շիշ բռնողը ուզում է իրեն հիշեցնեմ ինչ միջոցների դիմելով էր իր հայրիկը հարկայինի աշխատողին աշխատանքի տեղավորում:

Նիկոլը իմ կյանքը չի փրկել, նա ընդամենը մեղմացրել է ստեղծված լարվածությունը։

Վանեցյանը դավաճան չէ, չէր կարող դավաճան լիներ, կամ ու՞մ դավաճաներ։ Ասա ո՞վ ա ընկերդ, շիշ բռնող, ասեմ` ով ես դու»:

Օսիպյանի խոսքով` ծիծաղելի է, երբ դավաճան-կապիտուլյանտները փնտրում են դավաճաններ։

«Ես կանգնած եմ և կանգնելու եմ մինչև վերջ հաղթանակած և հողեր գրաված նախագահ Քոչարյանի կողքին։

Եվ ինչպես նախագահն է ասում, արդարադատություն անպայման լինելու է»,-եզրափակեց նախկին ոստիկանապետը:

Сообщение Օսիպյան Վալերիկ հիշու՞մ ես չէ՞, երբ հոգեվարքի մեջ ընկած խնդրում էիր. .․ Հայկ Ստեփանյանի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->