>

Եվրամիությունը ողջունում է այն գործողությունները, որոնք ձեռնարկել են Հայաստանը և Ադրբեջանը ՝ Վրաստանի միջնորդությամբ,




Քոչարյանի զոհերը

— հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։





Նա արձագանքել է 15 հայ գերիների հայրենիք վերադարձին՝ ականապատված տարածքների քարտեզի դիմաց։


«Սրանք Բաքվի և Երևանի կողմից մարդասիրական և վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հուսով եմ, կբացեն կողմերի հետագա համագործակցության ուղին և կբերեն բոլոր հայ կալանավորվածներին վերջնական ազատ արձակմանը, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր քարտեզների հանձնմանը ՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Եվրամիությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են քայլերն այս ուղղությամբ։



ԵՄ –ն խոստանում է շարունակել նպաստել հակամարտության կայուն և համապարփակ կարգավորմանը եւ կրկնում է կոչը Հայաստանին և Ադրբեջանին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսել առարկայական բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵվ

Сообщение Ժոզեֆ Բորելը դիմում է Երևանին ու Բաքվին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->