>

Վարդան Օնանյանը գրում է. Գիտեմ, այս գրառումից հետո շատերն են ինձ փնովելու, հայհոյելու, անի ծելու, նզո վելու, բայց… Երեկվանից այս միտքը տանջում է, սպ անում:




Քոչարյանի զոհերը

Հազարամյակներ շարունակ մենք պատ երազմում ենք, հազարամյակներ շարունակ հայ զինվորը գիտակցված զո հում է կյանքը՝ հանուն հողի, հայրենիքի, հանուն ցեղի վաղվա օրվա: Զ ոհվում է ու հերոսանում:





Իհարկե, եղել են դեպքեր, երբ կյանքը հանուն հողի ու հայրենիքի զո հելու պատրաստ հերոս զինվորը գ երի է ընկել: Գ երեվարվել է, երբ կռ վելն արդեն անհնար է եղել, պարպված է եղել վերջին փամփ ուշտը, արնաք ամ է եղել, գիտակցությունն է կորցրել, անսպասելի՝ շուրջկալի մեջ ընկել կամ…


Երեկ գե րիների փոխանակում է եղել: Երեկ գե րեվարվածներին փոխել ենք հողի ու հայրենիքի հետ: Ավելի ստույգ, փոխել ենք մեր հարյուրին մոտ գե րիներից ընդամենը տասնհինգին՝ հողի ու հայրենիքի հետ: Այն հողի ու հայրենիքի, որ ճիշտ է՝ ստորագրությամբ արդեն հանձնել էինք, բայց դեռևս

մեր վերահսկողության տակ էին՝ շնորհիվ ժամանակին ու հատուկ տեղադրված ակա նների, որոնք, դեռ երկար տարիներ, կարող էին խոչնդոտել մեր հայրենիքի արևելյան սահմանների անվտա նգությանը սպա ռնացող թշն ամու առաջխաղացմանը:



Իրական հերոսները, ում կարծիքը չենք էլ հարցրել, պետք է որ դեմ լինեին նման փոխանակմանը. չէ՞ որ հերոսները, ոմանց մի մասը՝ կամավոր, մարտի էին ելել հանուն հողի, հանուն, ցեղի, հանուն զավակների վաղվա օրվա, հանուն հայրենիքի:

Կռ վի կամավոր գնացողը գնում է հաղթելու, գնում է՝ մե ռնելու պատրաստ: Ասածս կհաստատի ցանկացած իրական զինվոր: Խոստանում եմ, մեկնաբանություններին չեմ պատասխանի. ամեն մարդ իր կարծիքն ունի:

 

поделись с друзьями


от admin

-->