>

Հունիսի 12-ին ԱՄՆ-ի ու Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիներ վերադարձվեցին Հայաստան: Հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունն իր հերթին ականապատ տարածքների, տվյալ դեպքում՝ Ակնայի շրջանի, քարտեզներ է փոխանցել Բաքվին:

«Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: Այդ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը:




Քոչարյանի զոհերը

Նույնիսկ այդ պայմաններում, երբ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան, նույնիսկ Լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրեջանին: Մենք պատրաստ ենք այս գործընթացը շարունակել, խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը», հունիսի 12-ին ասել է Նիկոլ Փաշինյանը:





Ուշագրավ պարզաբանում է այն առումով, որ չնայած եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է գերիների վերադարձը, սակայն Մոսկվան ու Բաքուն եռակողմի այդ կետի դիմաց պայմաններ են դրել Հայաստանի առաջ: Պարզվում է կառավարությունը վաղուց է այդ քարտեզները տրամադրում, սակայն ի պատասխան ստանում էր Մուրադովի 2-3 հոգանոց գերիների խմբով կամ դատարկ օդանավերը: Ըստ ամենայնի, դրանով էին պայմանավորված կառավարության՝ նախկինում արված վստահ հայտարարությունները, թե շուտով գերիների հարցը լուծվելու է: Այսինքն, խոստանում էին, բայց չէին վերադարձնում:

Հայ գերիները, իրականում՝ պատանդները, չափազանց հարմար լծակ են Մոսկվա-Բաքու տանդեմի ձեռքին՝ Հայաստանին որոշումներ պարտադրելու համար: Պետք է նկատի առնել, որ նրանց մեծ մասը պատանդառվել է նոյեմբերի 9-ից հետո, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները: Ընդ որում, պատանդառությունը տեղի է ունեցել ռուս «խաղաղապահների» ու Բաքվի զինվորականների համատեղ գործողության արդյունքում, Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած տարածքում:


Մոսկվան ականապատ տարածքների քարտեզները պահանջում է վաղուց, եւ հաշվի առնելով այս հանգամանքները, պատանդների դիմաց փորձում է մեծացնել «փրկագինը»: Ամերիկյան միջնորդությամբ հայ գերիների զգալի խմբի վերադարձն այս առումով ապտակ է Մոսկվային եւ հաստատում է վերոհիշյալ պնդումները:

Գերիների վերադարձից հետո Հայաստանում քննարկումներ սկսեցին, թե արդյոք համարժեք էր փոխանակումը: Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ բավական լուրջ քարտեզներ են տրամադրել Բաքվին, ասելով, թե ներկայում, ցավոք, ականապատ տարածքները գտնվում են նրանց թիկունքում: Նա նկատի ունի մինչ սեպտեմբեր 27-ը շփման գիծը: Բաքուն սա ներկայացնում է որպես հերթական նվաճում, ասելով, թե այդպիսով հնարավոր կդառնա այդ տարածքների բնակիչների վերադարձը: Մինչ այժմ այդ «վերադարձը» արգելվում էր հենց այդ պատճառաբանությամբ:



Մյուս կողմից, հասկանալի է, որ «վերադարձի» հարցում ականազերծումը կարեւոր, բայց ոչ վճռորոշ նշանակություն ունի: Խնդիրը չի կարգավորվելու նաեւ այն պարագային, եթե ստորագրվի Մոսկվայի ու Բաքվի պարտադրած սահմանանշման ու սահմանազատման եռակողմ փաստաթուղթը, որով տանդեմը ձգտում է հասնել պատերազմի արդյունքների ճանաչմանը եւ ամրագրել այդ տարածքների պատկանելությունը Բաքվին:

Բանն այն է, որ այդ տարածքները Բաքվինը չեն եւ չեն լինելու որոշակի զարգացումների պարագայում, եւ դա հիանալի հասկանում են Բաքվում ու Մոսկվայում: Քարտեզներն այս առումով ոչինչ չեն փոխելու: Բաքվի արձագանքը ամերիկյան միջնորդությամբ գերիների վերադարձին վկայում է, որ սպասվում են կտրուկ փոփոխություններ:

Հայաստանում ներքաղաքական խեղկատակությամբ տարված քաղաքական ուժերին, չնչին բացառություններով, ու զլմ-ներին հետաքրքի՞ր են այս հարցերը: Այնինչ, այդ փոփոխություններն առնչվում են Հայաստանի ճակատագրին՝ ինչպես հնարավորությունների, այնպես էլ լուրջ ռիսկերի առումով:

поделись с друзьями


от admin

-->