>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանության ներսում թեժ քննարկվում է այն հարցը, որ պետք է լավ աշխատել Երեւանի վարչական շրջաններում ձայներ հավաքելու համար:


Բանն այն է, որ իշխանությունն արդեն պարզել է, որ Երեւանում կարող է պարտվել ընդդիմությանը, քանի որ մայրաքաղաքում շատ վատ են տրամադրված իշխանության նկատմամբ:








Քոչարյանի զոհերը

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը պարզել է, որ թույլ են Երեւանի Դավիթաշեն, Նոր Նորք, Էրեբունի, Ավան, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններում: Վերջիններս անգամ որոշել են սկզբում շրջել այն վարչական շրջաններում, որտեղ ժողովուրդը նորմալ է տրամադրված իրենց հանդեպ, ինչի համար նախօրեին եղան Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկ՝ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Իշխանությունը փորձում է այս վարչական շրջանների շրջայցերով ցույց տալ, որ իրենք Երեւանում եւս խնդիր չունեն, որից հետո արդեն կգնան այն վայրերը, որտեղ շատ վատ են տրամադրված իշխանությունների հանդեպ:


Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ նշված վարչական շրջանների ղեկավարները հատուկ հանձնարարություն ունեն՝ անել ամեն բան նախ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորելու հարցում, այնուհետեւ ամեն ինչ անել ձայներ ապահովելու համար»:



Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Сообщение Երևանի որ շրջաններում է իշխանությունը թույլ. թեժ քննարկում է եղել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

поделись с друзьями


от admin

-->