>

«Հրապարակ»- ը գրում է․

Ալեքսանդր Սարգսյանի եղբոր փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի համատարած իրավունքների խախտումները եւ սահմանափակումները վերացվի։




Քոչարյանի զոհերը




Մասնավորապես, խոսքը գնում է նրան պատկանող 30 միլիոն դոլարի վրա կալանք դնելուն։

Փաստաբանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն այդ հարցում, այլ նաեւ այլ բազմաթիվ խախտումներ են եղել․


«Վարույթ է ընդունվել, արդեն ՄԻՊ-ը օրենքով սահմանված կարգով գործողություններ է իրականացնում։


Մոտ 20 թերթ գրել եմ խախտումների հետ կապված՝ անհամաչափ սահմանափակումների վերացում, թույլ տված խախտումերի վերացում։ Ընդհանուր պահանջը դա»․․․

Նշենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը հայաստանյան միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար գումար ունի, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ…

Նա նաեւ պահանջել էր, որպեսզի Սարգսյանը հրապարակայնորեն պարտավորվի, որ այդ 30 մլն դոլարը հանելու է և վերադարձնելու է պետական բյուջե։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->